Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

  <<Միասնության դրոշ>> նախաձեռնությունը կազմակերպել է Սամվել Թադևոսյանի <<Միացում>> արցախյան թեմայով ֆիլմի դիտում, որի ավարտին կհայտարարվի համահայկական նոր նախաձեռնության մեկնարկի մասին։

 Ֆիլմը արցախյան պատմությունն է նախաքրիստոնեական ժամանակներից մինչև վերջին տարիները։

 Միջոցառմանը  ներկա են լինելու պետական պաշտոնյաներ, արցախցիներ, զոհված հերոսների ծնողներ, մշակույթի ներկայացուցիչներ, ելույթ է ունենալու ազգային երգիչ Գրիգոր Համբարյանը, Արդվին ազգագրական համույթը։

<<Միասնության դրոշ>> նախաձեռնությունը ստեղծվել է մոտ 2 ամիս առաջ հիմնականում մեր երկրի սահմանապահներին հայոց եռագույն տրամադրելու նպատակով։ Այնուհետև որոշվել է տրամադրել նաև քաղաքացիական կառույցների և անհատների,  իսկ այժմ նախաձեռնել է համահայկական, համազգային միջոցառում որին մասնակցելու են ՀՀ բոլոր  մարզերը, Արցախն ու սփյուռքի մեր հայրենակիցները։ Միջոցառմանը նախատեսված է ներգրավել 4000-6000 մարդ, տեղի է ունենալու քայլարշավ մոտ 200 կմ․։

 Նախաձեռնությունը չունի  քաղաքական և կուսակցական պատկանելիություն։

<<Միասնության դրոշ>> նախաձեռնության ղեկավար, հիմնադիր՝

Արա Շահինյան

Կայքի հղում՝https://www.facebook.com/miasnutyandrosh