Հայ պատգամավոր Կարո Փալյանը Թուրքիայի խորհրդարանում ցեղասպանության ճանաչման ակտ է առաջարկում ընդունել։
«Տատիկիս պես որբերը անցան այս աշխարհից՝ չտեսնելով արդարության ընդունումը։ Որպես վերապրածների երկրորդ սերունդ՝ հայրս և որպես երրորդ սերունդի հայ՝ ես արդարություն եմ փնտրում Թուրքիայում ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում »,-ասաց Փայլանը։
«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերի վրա, և Հայոց ցեղասպանության համար արդարություն կարելի է ձեռք բերել միայն այդ հողերում՝ Թուրքիայում», - շարունակեց Փայլանը:
«Թուրքիան, որը կանգնած է ցեղասպանության դեմ, կվերացնի ցանկացած այլ խորհրդարանի ասածի նշանակությունը: Այլ խորհրդարանների, այլ նախագահների համար հարցը շարունակում է մնալ թեմա, քանի որ 106 տարի շարունակ հերքվում է Հայոց ցեղասպանությունը»,-ավելացրեց նա։
Paylan: Ermeni halkının yarasını iyileştirecek tek meclis TBMM’dir (gazeteduvar.com.tr)
orer.eu