Այսօր՝ ապրիլի 24-ին Պրահայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի խաչքարի մոտ ծաղկեպսակ, ծաղիկներ խոնարհեցին եւ մոմեր վառեցին Հայաստանի դեսպանության աշխատակիցները ՝ դեսպան Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Հայ համայնքի անդամները մոմեր վառեցին նաեւ խաչքարից ոչ հեռու գտնվող Ֆրանց Վերֆելի ապրած տան հուշատախտակի մոտ, ինչպես նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանի մոտ։
Ողջ օրվա ընթացքում բազմաթիվ հայորդիներ եկան խաչքարի մոտ եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին։
orer.eu