Հայաստանում անկախության շարժումը սկսվել է 1966թ-ի ապրիլի 24-ից, երբ Շահեն Հարությունյանը, Հայկազ Խաչատրյանը և Ստեփան Զատիկյանը ձևավորեցին Ազգային Միացյալ Կուսակցություն ընդհատակյա կազմակերպությունը, և իրենց պայքարով գործուն մասնակցություն ունեցան ԽՍՀՄ կոչվող Չարիքի Կայսրության տապալմանը:
Ընդամենը 22 տարի հետո, Պարույր Հայրիկյանի, Մովսես Գեորգիսյանի, իմ և մյուս նվիրյալների շնորհիվ Գորբաչովյան ձնհալի՝ Պերեստրոյկայի փուլում, վերսկսվեց այդ պայքարը և սովետական ԿԳԲ-ն զգալով, որ Հայաստանը այլևս իրենց վասալը չի լինի, իր գործակալներից ձևավորեց Ղարաբաղ կոմիտեն, որը հայ ժողովրդից շեղեց անկախության պայքարը, դեպի հայոց հարցի ընդամենը մի բաղադրիչ հանդիսացող ղարաբաղյան հարցի ուղղությամբ: Ղարաբաղյան շարժման արդյունքը եղավ այն, որ 1989թ-ի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը որոշում ընդունեց՝ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս հայտարարելու մասին:
Այստեղ պետք է նշեմ, որ այդ որոշումը կայացվեց Շանթ Հարությունյանի հայտարարած հացադուլի արդյունքում: Այդ ընթացքում Պարույր Հայրիկյանի արտաքսման մեջ գտնվելու պայմաններում, Սովետական ԿԳԲ-ն Լևոն Տեր-Պետրոսյանին նշանակեց Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահ, որից հետո նրա Անկախ Հայաստանի Նախագահ ընտրվելն ընդամենը տեխնիկայի հարց էր: ՀՀՇ-ական իշխանություններն իրենց կառավարման 7 տարիների ընթացքում, այդպես էլ ոչ մի անգամ չփորձեց քաղաքական գնահատական տալ սովետական բռնազավթված 70 տարիներին, ինչպես նաև չդատապարտեց մինչ օրս գործող Լենին-Աթաթյուրք պայմանգիրը, որով Հայաստանի առաջին և միակ Հանրապետությունը բռնազավթվեց Ռուսաստանի և Թուրքիայի կողմից, իսկ նրա անբաժանելի մասերը հանդիսացող Ղարսի մարզը՝ Սուրմալու նահանգով նվիրաբերվեց Թուրքիային, իսկ Նախիջևանն ու Արցախը՝ Ադրբեջանական ԽՍՀ-ին: Ղարաբաղյան հարցի թնջուկը հանգեցրեց նրան, որ Ղարաբաղից Երևան բերվեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի Անվտանգության Ծառայության գործակալներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ովքեր իրենց կառավարման 20 տարիների ընթացքում, էլ ավելի խորացրեցին հայ-թուրքական հարցի ընդամենը մի ենթահարցը հանդիսացող վեճը:
Սկզբում Քոչարյանը իր կառավարման 10 տարիներին Հայաստանը ավելի մխրճեց իմպերիալիստական Ռուսաստանի ենթակայության տակ, իսկ նրա իրավահաջորդ Սերժ Սարգսյանը մտնելով Աշոտ Նավասարդյանի հիմնադրած, անկախական համարվող Հանրապետական կուսակցություն, դարձավ նրա ղեկավարը և Հայաստանը վերածեց մի անգաղափար և իներտ տարածքի: Սկսելով այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունը Թուրքիայի հետ, խաբելով ողջ քաղաքակիրթ աշխարհին, նա այդ հայ-թուրքական արձանագրությունների ավարտի մասին հայտարարեց 2017թ-ի սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության Խոչհրդի նստին: Մասնավորապես, նա և Իլհամ Ալիևը Ազատ աշխարհից պահանջեցին իրենց մանդատների ամրապնդում, որպեսզի Ղարաբաղի հարցի լուծման փաստաթուղթը ստորագրելիս լինեն հավասարաչափ անվիճելի:
Ալիևը իրենց հերթական՝ 2018թ-ի հոկտեմբերի 7-ին կայանալիք ընտրությունները չեղարկեց և ապրիլի 7-ին նշանակեց արտահերթ նախագահական ընտրություններ ու վերընտրվեց, իսկ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին խորհրդարանում ընտրվեց ՀՀ Վարչապետ, ով նոր Սահմանադրությամբ հանդիսանալու էր ՀՀ ղեկավարը: Այնուհետև, իր իսկ կողմից աճեցված մյուս ռուսական գործակալ Նիկոլ Փաշինյանին փոխանցեց այդ իշխանությունը, դարձյալ խաբելով, բայց այս անգամ հայ ժողովրդին՝ թվացյալ հեղափոխությամբ և խուսափեց հարցի լուծման տապալումը իր վրա վերցնելուց: Արդյունքում՝ 44 օր տևած ռազմական գործողությունների հետևանքով Արցախի մի մասը հանդիսացող տարածքը Պուտինը վերադարձրեց Ադրբեջանին, իսկ Ստեփանակերտն ու հարակից շրջանները վերցրեց իրեն, որպես ռուսական պոլիգոն:
Ստեղծված իրավիճակի միակ ելքը ըստ իս, կայանում է հայ ժողովրդի մոտ կրիկին ազատության և հավասարության արժեքների մասին պատկերացումներ արթնացնելը և բարոյականության վերականգնումը: Եթե մի ազգ 2000 տարի անընդմեջ ենթարկվել է բնաջնջման, բայց չի ոչնչացել, ուրեմն այն ունի աստվածային առաքելություն և այդ առաքելությունը ինձ նման մտածող մարդկանց վրա է: Իսկ մենք կիրականացնենք դա՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի համաձայնությամբ և օգնությամբ:
Վերջում ուզում եմ ավելացնել, որ մեր անվտանգության միակ երաշխավորը եղել է և կմնա մեր ազգի կողմից ազատության արժեքին անդավաճան մնալու մեջ: Այստեղ տեղին է հղում անել Գարեգին Նժդեհի խոսքը՝ Էապես չկան չեզոքներ: Չեզոքության դիմում են թույլերը, հաճախ կիսելով պարտվողների ճակատագիրը: