Նման լարվածություն Չեխիայի եւ Ռուսաստանի միջեւ եղել է երեւի մեկ էլ 1968 թվականի Վարշավյան ուխտի ներխուժումից առաջ ու հետո։
Ամեն ինչ սկսվեց այն փաստի հրապարակումից հետո, որ 2014 թվականին չեխական Զզինի շրջանի Վրբետիցե ավանում զինամթերքի պահեստի պայթեցումը կախված է երկու ռուս լրտեսների բացահայտումից հետո։ Այդ ժամանակ պայթեցվել է զենքի առեւտրով զբաղվող Բուլղարիայի քաղաքացու զենքի պահեստը։ Չեխական հակահետախուզությունը բացահայտել է, որ այնտեղ կեղծ անձնագրերով մուտք են գործել այն երկու ռուսները, որոնք երեւացել էին նաեւ Սոլսբերիի հարձակման ժամանակ։ Այդ բացահահայտումից հետո Չեխիան տվյալ անձանց հետախուզում է հայտարարել, իսկ Ռուաստանի դեսպանության 18 դիվանագետների, որոնց համարում է ռուսական հետախուզության եւ ֆեդերալ գաղտնի ծառայությունների աշխատակից, 48 ժամ է տվել նրանց լքելու երկիրը։
Այսպիսով, Չեխիան այսօր արտաքսել է 18 ռուս դիվանագետի, ի պատասխան Ռուսաստանը արտաքսել է 20 չեխ դիվանագետի, որոնց տեղափոխեց Ռուաստանից եկած կառավարական ինքնաթիռը։
Չեխիայում մտահոգ են, որ այդպիսով Մոսկվայի դեսպանությունում ընդամենը հինգ դիվանագետ են մնում, որոլ չեն կարող ողջ քաղաքական ու տնտեսական աշխատանքը կատարել։
Պրահայի քաղաքապետարանը ցանկանում է 1968 թվականից Ռուաստանի դեսպանությանը կցված Ստրոմովկա այգու մի հատվածը հետ վերցնել։ Այսօր ողջ օրվա ընթացքում Պրահայում Ռուսաստանի դեսպանության առջեւ խմբված էին ցուցարարներ։
Նախկին նախագահ Կլաուսը քննադատել է ներկա կառավարությանը, համարելով, որ յոթ տարի առաջ տեղի ունեցած պայթյունը նման արաձագանք չպետք է ունենար։ Նա համարում է, որ Քովիդ 19 համավարակից հետո իշխանությունները ցանկանում են ժողովրդին ահաբեկման մեջ պահել մի այլ թեմայի շուրջ։ Գործարարներն էլ մտահոգված են Ռուաստանի հետ ապագա տնտեսական կապերով։ Եվրամիության ղեկավարությունն արդեն իր աջակցությունն է հայտնել Չեխիային, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչները պահանջում են խորհրդարանի անվտանգության հանձնաժողովին ներկայացնել իրական փաստեր, որոնք հավատ կընծայեն, որ կառավարության քայլերը եղել են համարժեք։
Չեխիայի նման քայլը պրովոկացիա եւ թշնամական քայլ է անվանել Ռուսաստանի արտգործնախարարությունը, համարելով, որ Չեխիան գործում է Ամերիկյաի Միացյալ Նահանգների թելադրանքով։
Որոշ քաղաքական գործիչներ այն կարծիքին են, որ այլեւս չպետք է սրել Ռուաստանի հետ հարաբերությունները, այլ պետք է սառը դատողությամբ գործել։
Երկրի նախագահ Զեմանն իր կարծիքը կհայտնի կիրակի օրը։
Orer.eu