Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ձեռնարկները Պրահայում
Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված եկեղեցական արարողությունը տեղի կունենա ապրիլի 22-ին ժամը 17.30-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում։ Չեխիայի կառավարության հայտարարած սահմանափակումների պատճառով խնդրվում է եկեղեցի գալ բժշկական դիմակներով, խուսափել կուտակումներից եւ պահպանել սոցիալական հեռավորությունը։
Ապրիլի 24-ին Պրահայի հայկական խաչքարի մոտ տեղի կունենա ծաղկեպսակների եւ ծաղիկների խոնարհում, մոմավառություն։ Խաչքարի պուրակի մուտքը բաց կլինի ժամը 14-18-ը։ Ժամը 14-ին ծաղկեպսակներ կխոնարհվեն Հայաստանի դեսպանության եւ Հայ Առաքելական եկեղեցական համայնքի կողմից, որին կարող են միանալ նաեւ Չեխիայում գործող այլ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
orer.eu