Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Պրահայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի 2021թ․ ապրիլի 10-ի հարցազրույցը Բելգրադի «Պոլիտիկա» օրաթերթին։ Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն թարգմանությունը։ 
 
 
Չնայած 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրված արձանագրության, որի համաձայն ինը կետերով ավարտվել էր Լեռնային Ղարաբաղի պատերազմը, ամեն ինչը չէ, որ հարթ է ընթանում: Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով նաև ոչ ռեզիդենտ դեսպան է Սերբիայում, Խորվաթիայում, Սլովենիայում և Չեռնոգորիայում, մտահոգված է, որ Ադրբեջանը չի կատարում իր կողմից ստանձնված պարտավորությունները:
 
՚՚Պոլիտիկաՙՙ-ին տրված հարցազրույցում նա ասում է, որ Հայաստանն իր պարտավորությունները կատարեց և դուրս եկավ Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքներից նախատեսված ժամկետներում: Սակայն պնդում է, որ Ադրբեջանը չի կատարել արձանագրության այն կետը, որը նախատեսում է ռազմագերիների փոխանակում:
 
ՙՙԽնդիրն այն է, որ մինչև վերջ չեն կարգավորվել հումանիտար խնդիրները: Ադրբեջանը չի կատարել արձանագրության շատ կարևոր պահանջը, որը վերաբերում է բոլոր ռազմագերիների և կալանավորված այլ անձանց փոխանակմանը: Սա պետք է իրականացվեր ,,բոլորը բոլորի դիմաց,, սկզբունքի համաձայն: Հայաստանը վերադարձրեց բոլոր ադրբեջանցիներին, որոնք ռազմագերիներ էին, և ոչ միայն նրանց, այլև ոմանց, որոնք շատ տարիներ առաջ ձեռբակալվել էին Ղարաբաղում որպես հանցագործներ: Ադրբեջանը վերադարձրեց մի քանի տասնյակ ռազմագերիներ, սակայն մինչ այսօր, հաստատված տեղեկությունների համաձայն, այնտեղ են 71 ռազմագերի և հարյուրավոր այլ անձինք, որոնցից ոմանք Ադրբեջանում հռչակվել են ահաբեկիչներ: Նրանց մեջ կան և՛ զինվորականներ, և՛ քաղաքացիական անձինք, որոնք Ղարաբաղի մի քանի գյուղերում մնացել էին իրենց դիրքերում, և ադրբեջանցիները համաձայնագրից մեկ ամիս անց իրագործել են ռազմական գործողություն, և նրանց բոլորին ձեռբակալել: Կան բազմաթիվ տեղեկություններ նաև այլ գերիների մասին, նրանց մեջ՝ շատ քաղաքացիական անձանց, նաև կանանց մասին,, - ընդգծում է դեսպանը:
 
-Միջազգային հանրությունն իրեն լավագույնս չդրսևորեց Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում; չկարողացան կանգնեցնել պատերազմը։ Ինչպիսի՞ սպասելիքներ ունեք, որ նրանք այժմ կհակազդեն։
 
Պատերազմը կանգնեցվեց նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդության շնորհիվ, որը նախաձեռնեց բանակցություններ և խաղաղապահներ ուղարկեց Ղարաբաղ։ Այժմ մենք կենտրոնանում ենք հումանիտար իրավիճակի վրա, որը վերաբերում է բոլոր միջազգային կազմակերպություններին և բարեկամ երկրներին, ներառյալ, Սերբիային։ Մեկ երկիր իրավունք չունի պահել հարյուրավոր գերիներ չորս ամիս պատերազմի ավարտից հետո։ Միջազգային հանրութունը, մեր գործընկերները, ներառյալ Եվրոպական Միությունը և Եվրոպայի Խորհուրդը, մշտապես բարձրացնում են այդ խնդիրը։ Հույս ունեմ, որ Ադրբեջանը կարձագանքի, եթե իսկապես ցանկանում է երկարատև խաղաղություն հաստատել և իր բնակչությանը նախապատրաստել խաղաղության։ Տպավորություն է ստեղծվում, որ, ցավոք, նրանք ամեն ինչ անում եմ այդ գաղափարին հակառակ։
 
-Իսկ արդյո՞ք իրագործվում են համաձայանգրի մյուս կետերը։
 
Ադրբեջանը խոչնդոտում է միջազգային հումանիտար օգնության, հատկապես, ՄԱԿ և ԵՄ կառույցների համար, միջանցքների բացումը։ Արձանագրության համաձայն, գոյություն ունի ուղիղ միջանցք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սակայն նրանք թույլ չեն տալիս, որպեսզի հումանիտար օգնությունն ուղարկվի այդ ճանապարհով, քանի որ ցանկանում են ամեն ինչ վերցնել իրենց վերահսկողության տակ։ Դիտավորյալ նշանակետ է ընտրվել և ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը․ վանքեր, եկեղեցիներ, գերեզմանոցներ։ Մի քանի օր առաջ պայթեցվեց մի ամբողջ եկեղեցի։ Նախագահ Ալիևը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջան այցելելիս, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի օկուպացման տակ և որտեղ ադրբեջանցիներն երբեք չեն բնակվել, հայկական եկեղեցու պատերի հնագույն հայկական արձանագրությունները որակեց կեղծված։ Ինչպե՞ս են նրանք ենթադրում, որ մենք համատեղ ենք ապրելու, ի՞նչ են նրանք մտածում, երբ կոչ են անում հայերին, որ այնտեղ ապրեն, որպես ազատ քաղաքացիներ։ Իրականում նրանք ստեղծում են իրենց նոր պատմությունը։ Այս մի քանի տարիների ընթացքում տեսել եմ ադրբեջանցիների այնքա՛ն ինքնություններ, իսկ այժմ նոր ինքնություն են ստեղծում՝ մի հին քրիստոնեական ժողովրդի։ Քանի որ եթե եկեղեցում ոչնչացվում են հայկական արձանագրությունները, նշանակում է, որ նոր պատմություն է ստեղծվում։
 
-Մի քանի օր առաջ Ադրբեջանը նշեց 1918թ. նրանց նկատմամբ իրագործած ցեղասպանության օրը:
 
Նրանք լավ են ուսումնասիրել հայկական պատմությունը, և այժմ իրենց ուզում են որպես զոհ ներկայացնել: Սա առաջին անգամը չեն անում: Սա համատարած սուտ է, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից նրա համար, թե ինչ էին կատարել նախկինում և ինչ են կատարում այսօր: Եվ այսօր գոյություն ունի և շարունակվում է բացարձակ ցեղասպանական մտադրություն, քանի որ այն, ինչը հայկական է, ոչնչացվում է: Նաև լավ դաս ստացան Թուրքիայից, որը ոչ միայն ժխտում է հայոց ցեղասպանությունը, այլև պնդում է, որ դա հայերն են կոտորել միլիոնավոր թուրքերին: Անհեթեթությո՛ւն:
 
-Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել զինադադարի վերաբերյալ, սակայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ պետք է բանակցեին ԵԱՀԿ և նրա Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ։ Նրանք 30 տարվա ընթացքում ոչինչ չարեցին։
 
Համաձայն չեմ, 1994 թվականից պատերազմ չի եղել։ Սա շատ կարևոր էր։ Միսկի խմբի համանախագահները վերահսկողության ներքո էին պահում այդ իրավիճակը։ Այլ բան, թե որևէ մեկը գո՞հ էր դրանից, բայց չկային հազարավար զոհված երիտասարդներ, այլ տարվում էին քաղաքական բանակցություններ ծանր հարցերի շուրջ։ Կան հակամարտություններ, որոնց շուրջ բանակցությունները տևում են մինչև 100 տարի։ Գոյություն ունենին սկզբունքներ, որոնց հետ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համաձայն էին։ Այժմ Ադրբեջանը նախաձեռնեց ագրեսիա, ամբողջությամբ անտեսելով մի ժողովրդի դիրքորոշումը, որն այնտեղ ապրում է հազարավոր տարիներ իր պատմական տարածքում։
 
-Ո՞րն է Հայաստանի ներկայիս դիրքորոշումը։
 
Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ հակամարտությունն ավարտված չէ, բանակցությունների վերջնական նպատակը, այսինքն, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, լուծված չէ։ Ադրբեջանցիները սկսում են իրենց ասելիքը 1994 թվականից և անտեսում են այն հանգամանքը, որ ընդամենը 5-6 տարի դրանից առաջ, Խորհրդային Միության ժամանակաշրջանում, նրանք էին վտարել բոլոր հայերին Ադրբեջանից, որ նրանք էին առաջինը հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա և ոչնչացրել հայկական բնակավայրերը։ Այն, ինչ որ կատարում էին իննսունականների սկզբին, նրանք չեն հիշատակում։ Մենք պետք է այժմ վերադառնանք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծմանը, որը պետք է իրագործի ինքնորոշման իր իրավունքը։ Մեկ այլ կարևոր հարց է՝ այնտեղ բնակվող ժողովրդի անվտանգությունը, որը նույնպես լուծված չէ։ Եվ այժմեական է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների դեօկուպացիան։
 
 
 
 
orer.eu