Գոռ Մինասյանը՝ արծաթե, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիրներ
Գոռը պոկեց 216 կգ, հրեց 248 կգ և երկամարտի 464 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ՝ արդեն 3-րդ անգամ:
Նույն քաշայինների պայքարում հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ գլխավերևում պահելով 205 կգ-անոց, հրում վարժությունում՝ 240 կգ-անոց ծանրաձողը: Երկամարտի 445 կգ արդյունքով Լալայանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Սա Վարազդատ Լալայանի առաջին մեդալն է մեծահասակների առաջնությունում:
Վրաց ծանրորդ Լաշա Տալախաձեն դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր՝ երկամարտի 485 կգ արդյունքով՝ միաժամանակ սահմանելով երկամարտի աշխարհի ռեկորդ:
Այսքանով ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
orer.eu