Ինչպես Օրեր եվրոպական ամսագրին տեղեկացրեց ՀԲԸՄ Վառնայի նախագահ Գեւորգ Գեւորգյանը, օրերս «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Վառնան ստորագրել են հուշագիր, որի համաձայն հանրահայտ արվեստագետ, երգիչ, մեր հայրենակից, մեծանուն բարերար, խաղաղության դեսպան Շառլ Ազնավուրի հուշարձանը կտեղադրվի Վառնայում: Հուշահամալիրը կտեղակայվի Վառնայի սրտում:
Նախաձեռնությանն իր օրհնությունը կբերի Բուլղարիայի և Ռումինիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդ եւ տեղապահ, գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ինչպես նաեւ իրենց աջակցությունը ցույց կտան Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և Նախաձեռնող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Վառնայի մտավորականներ և քաղաքական գործիչներ:
Նախատեսված է հուշարձանի հանդիսավոր բացումը կատարել 2022 թվականի մայիսի 22-ին։
Նախաձեռնությանը մաղթում ենք հաջողություն։
orer.eu