Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայաստանի հավաքականը 3:2 հաշվով հաղթել է Ռումինիայի ընտրանուն

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Ռումինիայի ընտրանուն:

Առաջին խաղակեսում խաղի հաշիվը բացելու հնարավորություններ ունեին երկու թիմերն էլ, սակայն առաջին 45 րոպեներն ավարտվեցին գոլազուրկ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկին մեր հավաքականի գլխավոր մարզիչ Կապառոսը միանգամից երեք փոփոխություն կատարեց: Խաղադաշտ դուրս եկան Ադամյանը, Շաղոյանն ու հավաքականի կազմում նորամուտը նշող 19-ամյա Էդուարդ Սպերցյանը: Հենց Սպերցյանն էլ 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ:

62-րդ րոպեին ռումինացիները հավասարեցրին հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ալեխանդրու Չիկալդաուն, ով, քիչ անց, նաև դուբլ ձևակերպեց:  77-րդ րոպեին Չալըշըրի դեմ կոպիտ խաղի համար Ռումինիայի հավաքականից կարմիր քարտ ստացավ Պուշկաշը, և հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով:

Հայաստանի հավաքականը շարունակեց գրոհել, և 85-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Շատ չանցած Տիգրան Բարսեղյանը 11 մետրանոց հարվածով առաջ մղեց մեր թիմին: Հայաստանի հավաքականը պատմական հաջողության հասավ՝ աշխարհի առաջնությունում հաղթանակ տոնելով երրորդ անընդմեջ խաղում:

Ընտրական փուլի 3 հանդիպումից հետո մեր ազգային թիմը 9 միավոր ունի: Հիշեցնենք, նախորդ երկու խաղում ևս Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ էր տոնել:

Հեղինակ`Հռիփսիմե Ղազարյան
 
 
Ավելացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իր գովեստի խոսքերն է ուղղել մեր ֆուտբոլիստներին՝ գրելով իր ֆեյսբուքյան էջում։ «Պայքարել եք առաջինից մինչև վերջին րոպեն, արել եք հնարավորը ձեր երկրի համար։ Արժանի եք հաղթանակի առավել, քան որևէ մեկը»,-գրում է իսպանացի մարզիչը։