Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ինչպես տեղեկանում ենք Պրահայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջից, Պրահայի Կարլի համալսարանում գործող Հայագիտական ծրագրի հիման վրա այսուհետ փիլիսոփայության ֆակուլտետում/Faculty of Arts-Filozofická fakulta Univerzity Karlovy/ կգործի Հայկական ամբիոն։ Այդ մասին մարտի 26-ին պայմանագիր են ստորագրել Հայաստանի դեսպանն ու փիլիսոփայության  ֆակուլտետի դեկանը։ Ի դեպ, այս ֆակուլտետը չեխերենով գրվում է փիլիսոփայության, իսկ անգլերենով գրվում է՝ արվեստների։ 

Դեսպանության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. ,,Հետևելով 2010թ. դեկտեմբերի 10-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի ոգուն և հիմնվելով տասնամյակներ շարունակ Պրահայի Կարլի համալսարանում գործող Հայագիտության ծրագրի գործարկման ավանդույթի վրա՝ Չեխիայում Հայաստանի դեսպանությունը և Կարլի համալսարանը, հայոց լեզվի, պատմության, գրականության, փիլիսոփայության և մշակույթի ուսուցանումն էլ ավելի խթանելու նպատակով, համաձայնեցին Համալսարանի Արվեստների ֆակուլտետի Արևելաեվրոպական ուսումնասիրությունների բաժնի ներքո Հայկական ամբիոնի հիմնադրման կապակցությամբ, ինչի առնչությամբ Կողմերը, ի դեմս դեսպան Աշոտ Հովակիմյանի և Արվեստների ֆակուլտետի դեկան դոկտոր Միխալ Պուլլմաննի, 2021թ․մարտի 26-ին ստորագրեցին համապատասխան պայմանագիր,,։

 

orer.eu