ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հրատարակել է թերթի աշխատակից, սիրիահայ բանասեր Ավո Կաթրջյանի աշխատությունը Հայաստանի առաջին Հանրապետության մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրքի բովանդակությունը «Ազդակ»-ում լույս տեսած հոդվածաշարքն է, որը տպագրվել է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով։
Գրքում ներկայացվել են իրադարձությունների ժամանակացույցը, Հանրապետության կերտիչները եւ մայիսքսանության խորհրդին անդրադարձող հայրենի եւ սփյուռաքահայ գործիչների եւ մտավորականների մտածումները։
528 էջից բաղկացած գրքի հովանավորն է լիբանանահայ պետական-հասարակական գործիչ Հակոբ Բագրատունին։
Աղբյուր՝ armenpress.am