Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Ինչպես հայտնում է Ախթալայի Ս․Աստվածածին Վանքի հոգեւոր հովիվ Տեր Հեթում Թարվերդյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Հովնան եպս. Հակոբյանի լույս է տեսել իր նոր` Յովհաննես Գալփագեանի «Ռումինահայ Գաղութը» աշխատությունը:
 
Սույն գիրքը նվիրված է Արեւելյան Եվրոպայի ամենահին` Ռումինիայի հայ համայնքի պատմությանը: Ռումինիայի հայ համայնքը սերում է Անիի կործանումից գաղթած հայության սերունդներից, ովքեր երկար դեգերումից հետո իրենց մնայուն բնակությունը բերեցին Մոլդովական հողերում եւ 1401 թ. Սուչավա քաղաքում հիմնեցին եպիսկոպոսական աթոռ, որը այսօր համարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հնագույն թեմը:
 
Հատկանշական է, որ Ռումինիայի Բոտոշան քաղաքում է կառուցվել 1350 թ. Արեւելյան Եվրոպայի ամենառաջին քարեշեն Աստվածամոր անունը կրող հայ եկեղեցին: 800-տարվա համայնքը, անշուշտ թողել է շատ մեծ ժառանգություն, այս ժառանգությունը, ոչ միայն ռումինահայ համայնքի հպարտությունն է եւ պարծանքը, այլ նաեւ ողջ հայության:
Հովհաննես Գալփագյանը երկար ժամանակ աշխատել է Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանում, որպես թեմական քարտուղար եւ առաջնորդարանում աշխատելու ընթացքում ի մի է բերել Ռումինիահայ համայնքի ամբողջական պատմությունը մինչեւ նորընտիր առաջնորդ Տ. Տիրայր արք. Մարտիկյանի գահակալության շրջան:
 
Տեր Հեթումը  սույն հրատարակությամբ խմբագրել, սրբագրել, տեղանունների եւ անձնանունների ցանկն է տեղադրել, ինչպես նաեւ ծանոթագրել եւ նոր լուսանկարներ է ավելացրել:
Գիրքը նախատեսված է Հայ եկեղեցու, ռումինահայ համայնքի, հայ-ռումեն եկեղեցական հարաբերությունների, Ռումինիայում հայ կաթոլիկ համայնքի, հայ գաղթականության պատմության, եկեղեցական արվեստի առանձնահատկությունների ուսումնասիրմամբ զբաղվող անձանց համար:
Վերոնշյալ աշխատությունը հրատարակվել է ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի մեկենասությամբ` ի հիշատակ Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված հայ զինվորների:
 
orer.eu