Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ գրականագետ Սուրեն Աբրահամյանի գրքի շնորհանդեսը
Պոեզիայի համաշխարհային օր, ամենամյա տոն, որը նշվում է մարտի 21-ին: Այս տոնը հռչակվել Է 1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի բանաձևում: Հայաստանում պոեզիայի համաշխարհային օրը սկսել է նշվել 2010 թվականից, որին տարեցտարի միանում են նոր մշակութային օջախներ՝ իրականացնելով տարաբնույթ միջացառումներ։
Պոեիզայի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ծրագրի շրջանակում հայ գրքասեր ու արվեստասեր հասարակության սիրված օջախներից մեկում՝ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ սիրված մտավորական գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուրեն Աբրահամյանի «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի շնորհանդեսը։
Շնորհանդեսը վարեց գրադարանի Հանրության հետ կապերի ու միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակցուհի Մարիամ Ինջիղուլյանը: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,արվեստագետներ,գրականա-գետներ՝մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը: Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Չուլյանը:
Նախևառաջ նա բոլորին շնորհավորեց մարտի 21-ի՝ պոեզիայի միջազգային օրվա առիթով՝ հակիրճ ներկայացնելով նրա նախապատմությունը: Իսկ այնուհետև խոսեց եզակի մենագրության կարևորության և առանձնահատկությունների մասին:
Գրքի հեղինակին ուղղված խոսքերով ու աշխատության մասին ելույթներով հանդես եկան գրքի խմբագիր, սիրված մտավորական, գրականագետ, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ Արմեն Ավանեսյանը՝ով ևս բոլորին շնորհավորեց պոեզիայի օրվա կապակցությամբ, իսկ այնուհետև խոսեց գրքի հրատարակման ու խմբագրական աշխատանքների վերաբերյալ:
Աշխատության մասին իրենց տպավորություններն ու կարծիքներն արտահայտեցին սիրված մտավորականներ, գրականագետներ ու բանաստեղծներ բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Էդոյանը, Մարտին Գիլավյանը, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը, գրականագետ, բանասիրական գիտութւնների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը։
Իսկ միջոցառման ընթացքում արդի հայ բանաստեղծների՝ Ռազմիկ Դավոյանի, Հենրիկ Էդոյանի ու Արմեն Մարտիրոսյանի ստեղծագոր-ծությունների գեղեցիկ ասմունքով հանդես եկան Ազգային գրադարանի ընթերցողներ Սրբուհի Հախվերդյանը, Իրինա Շախյանը և Սյուզան Սահակյանը։
Միջոցառման վերջում եզրափակիչ խոսքով հանդես եկավ մենագրության հեղինակ Սուրեն Աբրահամյանը։Նախևառաջ նա ներկայացրեց գրքի աշխատությունները, դրանց հավաքագրման աշխատանքներն, իսկ ելույթն ամփոփեց միջոցառման մասնակիցներին, կազմակերպիչներին ու օժանդակողներին ուղղված երախտիքի խոսքերով,հույս հայտնելով, որ հանրությանը կներկայանա նորանոր աշխատություններով ու ստեղծագործություններով:
Նշենք, որ գիրքը տպագրվել է 2020 թվականին, Կրթության Գիռության Մշակույթի Սպորտի նախարարության կողմից գիտական հետազոտություններին տրվող դրամաշնորհի աջակցությամբ։ Գիրքը բաղկացած է վեց գլուխներից:Աշխատությունը հրատարակվել է Արմավ հրատարակչությունում, խմբագիրներն են՝Արման Ավանեսյանն ու Լիլիթ Սեյրանյանը:
Գրքի ուսումնասիրության նյութը վերջին կեսդարյա շրջանի հայ պոեզիայի պատմության, գեղարվեստական համակարգի ձևավորման և ուղղությունների հարցին է նվիրված։ Գրքում մեկնաբանվում են առանձին հեղինակների գրական ժառանգությունը, աշխարհայացքը, պոետիկան, գեղարվեստական ընթացքի օրինաչափությունները ընդհանուր համակարգի ներսում։
Նշենք նաև այն հանգամանքն, որ միջոցառման շրջանակներում սիրված գրքօջախի փոքր ցուցասրահում արվեստասեր ու ընթերցասեր հասարակությունը հնարավորություն ունեցավ դիտել ցուցադրվող բոլոր այն հեղինակների գործերին, որոնց անդրադարձել է Սուրեն Աբրահամյանը։
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի ու Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի