Այսօր կեսօրին Պրահայում մեկ րոպե լռությամբ հարգեցին համավարակի մոտ 25 հազար զոհերի հիշատակը։ Մեկ տարի առաջ այս օրը՝ մարտի 22-Ին գրանցվեց Քովիդ 19 համավարակի առաջին զոհը։ Ի հիշատակ բոլոր զոհերի, այսօր Պրահայի կենտրոնական Ստարոմեստսկա հրապարակի սալիկների վրա 25 հազար խաչ է արվել։
Նշենք, որ Չեխիայում Քովիդ 19ի զոհերի թիվը արդեն հասել է 24 810-ի։ Երեկ մահացել է 143 մարդ։ Մեկ տարվա ընթացքում վարակվել է 1,5 միլիոն մարդ։ Հիվանդանոցներում դեռեւս բուժվում են 8 հազարը։ Կառավարությունը ցանկանում է արտակարգ ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգել, քանի որ համավարակի տարածումը շարունակվում է, եւ Չեխիան Եվրոպայում հայտնվել է ամենավատթար վիճակում։
orer.eu