Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Չեխական հեռուստատեսության ՉՏ 1 հեռուստալիքի Օբյեկտիվ հաղորդաշարի այսօրվա թողարկման ընթացքում ցուցադրվեց  Լեռնային Ղարաբաղին նվիրված ճանաչողական ռեպորտաժ։ Հաղորդավարուհին նշեց, որ 95 տոկոս հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղում  նկարահանումները կատարվել են վերջին պատերազմից առաջ։ Հաղորդման հեղինակ Ռոման Շուլցն ու օպերատոր Յան Կուպկան ներկայացրեցին Արցախ աշխարհի հետաքրքիր պատմաճարտարապետական հուշարձանները։ 

Նախ ներկայացվեց Տիգրանակերտի ամրոցը, որը ցավոք այժմ գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ։ Թանգարանի աշխատակիցները ներկայացրեցին Տիգրանակերտի հարուստ պատմությունը։ Այնուհետեւ հեղինակները ցուցադրեցին Գանձասարը, ապա հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանի բարեկարգած  Վանք գյուղն ու տեսարժան վայրերը, ծանոթացրին արցախյան խոհանոցին եւ Ժինգյալով հացին, այցելեցին Զուարի տաք հանքային աղբյուր, հաղորդումը եզրափակելով  Դադիվանքի վանքային համալիրով։ 

Հաղորդումը կարող եք նայել այստեղ՝ https://www.ceskatelevize.cz/ivysilani/1096911352-objektiv/221411030400321/obsah/828051-nahorni-karabach?fbclid=IwAR3dKJ9mWPvR5isWuxYrl--K3MLwjxygWqfNGnKf1b3xinVBVcDfnlA70VU

 

 

orer.eu