Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՀՀ նախագահի հրամանագրով Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Մարտիրոսյանը։ Մի այլ հրամանագրով Տիգրան Մկրտչյանն ազատվել է Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում Հայաստանի դեսպանի պարտականություններից։ Նշենք, որ դեսպան Տիգրան Մկրտչյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է, ով անցած տարիներին մի այլ բարձր մակարդակի հասցրեց Հայաստան-Բալթյան երկրներ քաղաքական ու մշակութային հարաբերություները։ 

Արմեն Մարտիրոսյանը արտաքին գործերի նախարարարություն է եկել քաղաքական նշանակումով՝ մինչ այդ Ազգային ժողովի պատգամավոր էր։  Եղել է արտաքին գործերի նախարաի տեղակալ, ՀՀ մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում, Հայաստանի դեսպան Գերմանիայում, ապա՝ 2015-ից Հնդկաստանում , Շրի Լանկայում, Նեպալում եւ Բանգլադեռոմ՝ մինչեւ վերջին նշանակումը։ 

 

orer.eu