Բուլղարական մշակույթի, սպորտի եւ գիտության 15 գործիչներ հանդես են եկել բաց նամակով՝ կոչ անելով աշխարհի կառավարություններին եւ միջազգային կազմակերպություններին, ամեն ջանք գործադրել, ստիպելու Ադրբեջանին հետ վերադարձնել հայ ռազմագերիներին ու գերիներին, որոնք հայտնվել են Ադրբեջանում անցյալ տարվա աշնանը Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողությունների հետեւանքով։
Նամակի հեղինակները նշում են, որ այդպիսով Ադրբեջանը խախտել է գերիների փոխանակման համար նախատեսված ,, բոլորը բոլորի դիմաց,, պայմանավորվածությունը։
Կոչ է արվում նաեւ հայ գերիներին վերադարձնել իրենց ընտանիքներին՝ առանց որեւէ նախնական պայմանների։
Նամակը ստորագրել են Բուլղարիայում մեծ ճանաչում ունեցող հայկական արմատներով բուլղարահայ գործիչներ, ինչպես նաեւ բուլղար անվանի դեմքեր, ինչպիսիք են կոմպոզիտոր Հայկաշոտ Աղասյանը, գրող Նադեժդա Զախարիեւան, աճպարար Աստորը, ակադեմիկոս ԳԵորգի Մարկովը, հայտնի մարզիկներ Արմեն Նազարյանը, Նորայր Նուրիկյանը, Բյուզանդ Ղասաբյանը, պոետ Նեդյալկո Յորդանովը, կինոռեժիսոր Լյուբոմիր Խալաչեւը եւ այլք։
Կոչը տպագրվել է բուլղարական մամուլում, տարածվել լրատվամիջոցներով, այդ թվում՝ ՊԻԿ լրատվական կայքէջում։
orer.eu