Լեհաստանաբնակ 16 ամյա Տարոն Շահինյանը դարձել է ըմբշամարտի Լեհաստանի երիտասարդական չեմպիոն։ Փետրվարի 20-ին Տարոնը մասնակցել է Շեդլցե քաղաքում անցկացվող ըմբշամարտի Լեհաստանի երիտասարդական առաջնությանը և հաղթելով 5 մարտերում, դուրս է եկել եզրափակիչ եւ փետրվարի 21-ին զբաղեցնելով առաջին հորիզոնականը՝ նվաճել է ոսկե մեդալ։
Տարոն Վարդանի Շահինյանը ծնվել է 2004թ. ապրիլի 25-ին Երեւանում։ 6-8 տարեկանում հաճախել է կարատեի, այնուհետև մոտ մեկ տարի հաճախել է սիրողական ըմբշամարտի։ 2015թ ընտանիքով տեղափոխվել է Լեհաստան և ընդամենը 2 տարի է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ ըմբշամարտով տեղական Shark ակումբում:
Նախկինում՝ 2019 թվականին նա 2րդ տեղն էր զբաղեցրել Լեհաստանի գավաթի առաջնությունում և 2020-ին՝ 3րդ տեղը` Լեհաստանի առաջնությունում։
ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը շնորհավորում է մեր հայրենակցին եւ մաղթում նոր հաղթանակներ։
ՕՐԵՐ ամսագիր
orer.eu