Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Ավստրալիայի խորհրդարանի կայքում խնդրագիր է ներկայացվել, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այն ներկայացվել է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատին և փոխանցվել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությանը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնած խնդրագիրը ստորագրել է 3164 ավստրալացի: Խնդրագրով կոչ է արվում հետևել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարավային Ուելսի օրենսդրական ժողովի և այլ օրենսդիր մարմինների օրինակներին և ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը: Կայքում նշվում է, որ Արցախի Հանրապետության տարածքը մասամբ զավթել է Ադրբեջանը՝ հայերի դեմ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած պատերազմից հետո:

Խնդրագրի համաձայն՝ փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատում ներկայացվելուց հետո նախարարներն 90 օր ժամանակ ունեն արձագանքելու համար: Այս մասին տեղեկացնում է Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը։ 

 

orer.eu