Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ինչպես հաղորդում է ՉՏԿ լրատվական գործակալությունը, Չեխիայի կառավարությունը 14 օրով կերկարաձգի արտակարգ դրությունը՝  հեյթմանների\մարզպետների\ դիմումների համաձայն։ Այս մասին հայտարարել է նաեւ վարչապետ Բաբիշը, նշելով ,որ այն միակ օրիանկան ճանապարհն էր Քովիդ 19 կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար։

Հայտնի է, որ մի քանի օր առաջ խորհրդարանի Պատգամավորների պալատը չհաստատեց կոալիցիոն կառավարության առաջարկը՝ երկարացնել արտակարգ  դրությունը։ Կառավարության ղեկավարը կարծում է, որ ընդդիմությունն ընդամենը ընտրապայքարի մեջ է եւ պատասխանատվություն չի կրելու  կորոնավիրուսով վարակվածների կյանքի համար։  Վարչապետի մտահոգությունն է, որ հիվանդանոցներն արդեն իսկ լիքն են հիվանդներով, եւ նոր ալիքը միայն կդժվարացնի բժիշկների աշխատանքը։ 

Կառավարությունը նաեւ օրենքի փոփոխություն է նախատեսում, որպեսզի արտակարգ դրության հետ կապված այսուհետ խնդիրներ չառաջանան։ 

 

orer.eu