Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 <<Տղամարդու կերպարը հայոց մշակույթի համակարգում>> խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը բացվեց Սարդարապատի հուշահամալիրի Հայաստանի ազգագրության թանգարանում հունվարի 28-ին: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին  թանգարանի գիտական անձնակազմը, ի դեմս՝պատմական գիտությունների թեկնածու,  գիտական գծով փոխտնօրեն, դասախոս,ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի:

Հասկանալի պատճառներով ցուցադրությունը կազմակերպել էին առցանց տարբերակով, որը ներկայացվեց թանգարանի  ֆեյսբուքյան էջում: Ցուցադրությունը բաղկացած էր երկու մասերից, որտեղ ներկայացված էին Սարդարապատի հուշահամալիրում ու Հայոց ազգագրության թանգարանում պահպանվող տղամարդուն վերաբերվող նյութերն ու անձնական իրերը:

Ցուցադրության մասին պատմեց Սվետլանա Պողոսսյանը.<<Բարեկամնե՛ր, Հայոց ազգագրության թանգարանը ըստ հավուր պատշաճի, հայկական բանակի օրվա կապակցությամբ կազմակերպել է մի բացառիկ ու հետաքրքիր և ժամանակավոր  ցուցահանդես <<Տղամարդու կերպարը հայոց մշակույթի համակարգում>> խորագրով: Սա շատ կարևոր է նրանով, որ և՛ ազգագրության և՛ ազատագրական պայքարի հիմնախնդիրներով, սրա ցուցադրման , հանրահռչակման հարցերով զբաղվող թանգարանն անդրադարձ կատարի, ինչու չէ նաև տղամարդու կերպարի մեր մշակույթի համակարգում:

Այսպիսով մենք ցուցահանդեսը սկսել ենք հետևյալ ազդագրով,որի վրա կան շատ խորհրդանիշեր: Այստեղ նկատվում է ցեղային առաջնորդի պատկերը, սվաստիկայով ու խաչով,որը համարվում է հավերժության ու հաղթանակի խորհրդանիշ: Իսկ այնուհետև՝արիական այսինքն աշխարհիկ առաջնորդի մարմնավորում,որտեղ ներկայացնելու ենք թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան Հայաստանի տղամարդու կերպարը ներկայացնող հետաքրքիր ու յուրահատուկ  պատկերներ: Եվ այսպես տղամարդիկ կրում էին իրենց բնորոշ ու հատուկ մորթեգլան փափախը,ինչպես նաև նրան կարելի էր նկատել աշխատանքային հագուստով ու զենքով,որի պատճառով մեր ցուցադրության բնաբանը կրում է  << Հայ տղամարդ, հայրենիքի նվիրյալ, ստեղծագործ առօրյայում և անպարտ մարտերում>> խորագիրը:

Սրանից կարելի է ենթադրել, որ սա հույս ու հավատ են՝  ակնկալելով  մեր առաջիկա հաղթանակները: Այստեղ կարևորված է նաև մեր պատմամշակութային ժառանգությունը, և դրա անցյալը, ուստի անդրադարձ ենք կատարել նաև թանգարանի մարդաբանության պահոցում գտնվող հավաքածուներին: Սրա վառ օրինակն են հանդիսանում ներկայացվող կիսանդրիներն, որոնց վերականգնումը կատարել է ակադեմիկոս Անդրանիկ Ճաղարյանը: Սրանցից ամենահետաքրքիրը հայոց միջնադարյան արքայի դիմադրին,որը գտել են Վահանավանքից:

Նրանցից թե՛ Գրիգոր Առաջինը, թե՛ Հասան Ջալալյանը, թե՛ Դինար թագուհին հենց թաղված են եղել Վահանավանքի տարածքում գտնվող տոհմական դամբարանում: Տպավորիչ է այն հանգամանքն, որ մենք մեր մշակութային ժառանգության անցյալը ներկայացնում ենք  արքաների դիմադրիներով: Այս ցուցադրությանը ներկայացրել ենք մի խորհրդանշական պատկեր արտեֆատ, որը իրենից ներկայացնում է  տղամարդու կարևորագույն դերը հնագույն մշակույթում:

Հարկ է նշել նաև այն հանգամանքն, որ տղամարդու ճակատին առկա է եղել կեռխաչը: Սա բացատրվում է նրա հին արմատների գոյության փաստով,որի դրսևորումներին մենք հետագայում հանդիպելու ենք: Այստեղ առկա է մի շատ զարմանալի ու հետաքրքիր փորագրանկար, որտեղ պատկերված են մեր երկրի պատմամշակութային ժառանգությունը, անցյալի փառավոր պատմությունը ներկայացնող քարտեզներ:

Այս հատվածում պետք է ներկայացնենք նաև Հայոց Արշակունիների արքայատոհմի թե՛ հանդերձանքը և թե շքամեդալները: Արտավազդ արքային ներկայացնող փորագրանկարն անշուշտ հնարավոր չէր շրջանցել նաև Կիլիկյան արքաներին ու կոնկրետ կարելի է տեսնել Հեթումյան դինաստիայի տոհմածառի օրինակը: Այսինքն սա հենց այդ շարունակելիության ժառանգության գաղափարն է  դրսևորվում:Տղամարդը շատ մեծ կարևոր դրսևորում է ունեցել և՛ ընտանիքում, և՛ տնտեսության մեջ, և՛ համայնքում, և՛ տոհմում: Եվ հենց այս վկայություններրը կարելի է տեսնել հնագույն արտեֆատների ուսումնասիրության ժամանակ: Այստեղ ներկայացված են նաև տղամարդու զարդերի ու զենքերի օրինակներ: Այստեղ տեղին է խոսել մի վկայության մասին, որտեղ ասված է, թե տղամարդկանց գործունեության վերաբերյալ այդքան էլ տվյալներ չեն պահպանվել,սակայն դա այդպես չէ: Քանի որ մեր ունեցած փաստերը ցույց են տալիս, որ տղամարդիկ բացի գեղագիտական բնական ֆունկցիան բավարարելու ցանկությունից, նրանք իրենց սոցիալական կարգավիճակը դիրքը ցույց տալու նպատակով կրել են բազմաթիվ զարդեր: Դրանք կարող են լինել հնագույն բրոնզյա գոտիներ, օրինակ ապարաջաններ, շքաասեղներ և այլն:

Օրինակ քրմի դամբարանից հայտնաբերված մատանին խոսում է այն մասին, որ տղամարդիկ չեն զլացել ևս զարդարվել են ուլունքաշարերով: Այցելուները կարող են տղա երեխայի ապարանջանի օրինակներ,,որոնք ձևավորված են բավականին հետաքրքիր սվաստիկայով,ինչպես կարելի է ծանոթանալ մի շարք ապարանջանների նմուշների հետ:

Դրանց շարքին է պատկանում կեռ խաչով կամ սվաստիկայով կախազարդն,որը պատրաստված է ծառերից, այն նաև շատ յուրօրինակ և հուշագրավ է նրաևով, որ  հետագայում  մեկնաբանվել է սանսկրիտում որպես հավերժություն,բարեբերություն ու արևի պաշտամունքը: Սրանք այն կեռխաչերն են, որոնք  ներկայացված են որպես զարդանախշեր: Այս հավաքածուի մեջ պակաս հետաքրքրություն չեն ներկայացնում զարդերի հալման կաղապարներն, ինչպես նաև ալիբաստրից պատրաստված զարդատուփի կափարիչը:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև երկժամին՝ցույց տալով կրողի բարձր սոցիալական կարգավիճակը: Ներկայացվում են նաև տղամարդու պաշտամունքի ու գործառույթների հետ կապված իրեղեն սարտեֆատներ: Սրանց շարքին են դասվում գավաթը, պաթոսանման փոքրիկ արձանիկը, հնագույն տոտեմիստական գաղափարի վերաբերյալ այծի,թռչնի, արձանիկը, բրոնզե հայելին: Հաջորդիվ ներկայացված են հնագույն միջնադարյան աշխտանքային գործիքներն, ինչպես նաև արտադրության նմուշներ, այսինքն տեսնելով այս ամենը, հստակ պարզ է դառնում,որ մարդիկ բացի ռազմիկ լինելուց, եղել են արհեստավորներ՝պատրաստելով զանազան գործիքներ ու կահկարասի: Հայտնի է, որ հայերը դասական երկնագործներ էին, նրանք զբաղվել են անասնապահությամբ, որի համար այստեղ ներկայացված է հնագույն մանգաղը:

Հայ տղամարդիկ աշխարհին հայտնի են եղել նաև որպես ճանաչված առևտրականներ ու հմուտ դերձակներ, որի ապացույցն են հանդիսանում եվրոպական փոքրաքանդակները, սրանք կարելի է տեսնել մի շարք եվրոպացի ճանաչված արվեստագետների գործերում,ովքեր ներկայացրել են այդ ժամանակների հայ,  կովկասցի ու օտարազգի վաճառականների խավը: Սա ևս խոսում է օտարազգիների հետաքրքրությունը հայ տղամարդկանց կերպարի հանդեպ:

Այս հատվածում կարելի է տեսնել 17-րդ դարի հայ առևտրականների նկարներից: Բացի առևտրականներից հայերը լավ արարող են հանդիսանում,սրա վառ օրինակն է  հանդիսանում արհեստի տարրաբնույթ ճյուղերում ընդգրկված լինելու հանգամանքը: Սրա մասին են խոսում ցուցահանդեսում ներկայացված արհեստավարժ ու արարիչ տղամարդկանց արխիվային վավերագրերը,որտեղ ներկայացված են համապատասխան բնագավառի տարբեր նկարներ, որոնք նկարել են 20-րդ դարի սկզբին: Այստեղ լուսանկարներում կարելի է տեսնել հայերի խանութներն ու կրպակներն,որոնց կարելի էր հանդիպել Կովկասի վաճառաշատ մի շարք քաղաքներում:

Ինչպես նշեցինք տղամարդը կարող էր լինել ռազմիկ,առևտրական,այնպես էլ նա հոգևորական ու աշխարհիկ տոհմի առաջնորդ էր: Կապված սրա հետ ցուցահանդեսում հստակ անդրադարձ է կատարվել հավաքածուի մեջ գտնվող ու պահվող կերպարվեստի մի շարք կտավներում,որոնք տարբեր տեսանկյուններով բացահայտում են նրա կերպարը:

Ցուցանմուշների շարքում կարելի է տեսնել Հովսեփ Կաթողիկոսի կերպարն, որի հեղինակը Եղիշե Թադևոսյանն է: Այստեղ կարևորագույն ու հետաքրքրություն ներկայացնող մի փաստ էլ,որի մասին չենք կարող չխոսել: Ցուցահանդեսում ներկայացված են  հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Խրիմյան Հայրիկի պատգամներն, որտեղ նա իր թոռնիկին <<հորդորում է>> , դիմում հայորդուն ու գտնում որ շատ կարևոր է որպեսզի պահպանի  դրախտի ընտանիքի կարևորագույն պատգամները: Ցուցահանդեսում տղամարդուն ներկայացրել են նաև որպես մեծ, նահապետ: Ի վերջո չենք կարող չնշել այն հանգամանքն, որ առանց կնոջ տղամարդը չի կարող գոյություն ունենալ,այդ իսկ պատճառով այստեղ ցուցադրված է նաև կին տղամարդ ներդաշնակությունն,որն առկա է ավանդական հայ ընտանիքում ու հասարակության մեջ՝պահպանելով իսկական ընտանիքի սովորույթներն ու ավանդույթները: Այստեղ ներկայացրել ենք իսկական հայ տղամարդու խորհրդանիշները՝նրա զենքը, դաշույնը, գոտին, որոնք հանդիսանում են այդ ժամանակների նրա արժանապատվության կարևոր հատկանիշները:

Հետագայում՝ 19-րդ դարի վերջին, 20-ի սկզբին սրանց փոխարեն մուտք են գործում գրպանի ժամացույցները, ծխախոտի տուփերը: Նշված բաժնում կարելի է տեսնել 19-20-րդ դարերի տարրաբնույթ արծաթյա զարդեր ու պարագաներ,որոնք առընչություն ունեն տղամարդկային կենցաղի հետ: Ցուցադրությանը ներկայացված են նաև ծխամորճեր,որոնք պատկանում են ուշ միջնադարյան շրջանին,սակայն շատ բնորոշ տղամարդկային կերպարի համար: Վերը նշված հատկանիշներից բացի նշենք մի կարևոր տղամարդկային հատկանիշի մասին: Բացի արհեստավոր,ռազմիկ ու հոգևորական լինելուց, նա նաև լավ երաժիշտ ու հրաշալի պարող է եղել: Այսինքն՝ նա և՛ մարտնչել ու կռվել է, միաժամանակ  տոների,ծեսերի, հացկերույթների ժամանակ հանդես էր գալիս իր այդ հմտություններով:

Սրա մասին ներկայացրել ենք հայտնի երաժիշտ Սաշա Օգանեզաշվիլու պատկերները և զուգահեռաբար   <<Նվագախումբ>>  խորագրով նկարը:Բացի այդ տղամարդիկ զբաղվել են նաև բրուտագործությամբ և կարևորագույն աշխարհիկ զբաղմունքը շարունակվել է նաև ավադութային հասարակությունում,խորհրդային տարիներին ու մեր օրերում: Սրա վերաբերյալ ներկայացված են աշխատանքային գործիքներ,որոնք պատկանում են տարբեր արհեստավորներին: Ինչպես հայտնի է  ազգագրությունից,  արվեստի ու մշակույթի պատմությունից,հայ ժողովուրդը հայտնի է աշխարհին  նաև իր արհեստավարժ հմտություններով, գիտելիքներով,որոնք փոխանցվում են սերնդեսերունդ,որը համարվում է մեր կարևորագույն կրեդոն՝ներկայացնելով հայ տղամարդուն որպես արարող և ստեղծող: Բացի աշխատանքային գործիքները, ցուցահանդեսում ներկայացված են տղամարդու կողմից արարված ու ստեղծված աշխատանքի արդյունքը:

Այս ամենի հետ մեկտեղ հայ տղամարդն ունեցել է աստծու նկատմամբ հավատք, վարդապետության վերաբերյալ գիտելիքներ և սրանք տիրապետող մարդիկ զբաղվել են նաև հոգևոր կյանքով: Այցելուները կարող են ծանոթանալ նաև այն որմնանկարների հետ,որտեղ ներկայացված են հայ հոգևորականների կենցաղի մասին: Սրանց մասին ևս անդրադարձ են կատարել օտարազգի արվեստագետները:

Այստեղ շատ հետաքրքրություն է ներկայացնում ցուցադրվող այն սրբապատկերն, որտեղ երևում է աստվածաշնչյան այն կարևոր պատգամն,որտեղ խոսվում է Համբարձման ծեսի, առաքյալների մասին: Սա բերվել է Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից, սա կարող է պահապան լինել ցանկացած շինության համար, սա հետաքրքրությունը կայանում է իր կատարողական արվեստի շնորհիվ: Ցուցահանդեսում ներկայացված են Ակոռիի շրջանի տաճարից բերված վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի քանդակները: Այստեղ պատկերված են աստվածաշնչյան որոշ դրվագներ՝միաժամանակ ներկայացնելով այն արվեստն ու արհեստն,որը տիրապետել են համապատասխան հայ տղամարդիկ:  Հատուկ ուշադրության է արժանի հայի արտաքին կերպարի այնպիսի տարրին, ինչպիսին տարազն է: Այստեղ ցուցադրվում է ընտանեկան նկար ու խմբային լուսանկար,որը տոնախմբությունների ժամանակ մի հետաքրքիր տարածված խաղի  կերտումն է:

Ցուցանմուշների շարքում կարելի է տեսնել Արևելյան Հայաստանին բնորոշ տարազի ձևերին, հատկապես այստեղ նախապատվությունը տրվել է տղամարդկային հագուստի կարևորագույն խորհրդանիշներին: Դրանք են՝գլխարկը, փափախը և մորթին: Հաջորդ պատկերներում ցուցադրվում են Արևելյան Հայաստանի տղամարդն ու տղա երեխայի հագուստը:  Ցուցադրվում են նաև ավանդական հասարակության մեջ օգտագործվող գլխի հարդարանքների տեսակների ինչպես աշխարհիկ, փափախներ, ասեղնագործ թաղիքից  արհեստավորներին բնորոշ շափու կոչվող գոյակների, այնպես էլ հոգևորականների գլխարկների օրինակներն,որոնք կիրառվել են Մուսալեռում:Սրանք յուրահատուկ են նրանով, որ ցուցադրում են կրողի զբաղմունքը, կարգավիճակը, շրջանային պատկանելիությունը: Ցուցադրության մեջ կարևոր դեր է խաղում նաև տղամարդու արծաթյա գոտին:

Ցուցադրության են ներկայացված նաև տղամարդու կոշիկների, գուլպաների տեսակները: Կանայք էլ են սա կրում, սակայն տղամարդկանցը տարբերվել է նրանով,որ նրանք սրունքը փաթաթել են սրնապահներով՝ցույց տալու համար սեռային պատկանելիությունը: Այսպիսով՝ինչպես նշվեց տղամարդիկ եղել են և՛ արհեստավորներ և՛ առևտրականներ այդ իսկ պատճառով որոշել ենք ներկայացնել նաև նրանց դրամապանակները: Եվ ահա հայ տղամարդը պահպանել է այն կարևոր ավանդույթները,որոնք մենք  ժառանգել ենք  ավանդական հասարակությունից: Ինչպես հայտնի է ավանդության համաձայն հասարակության, ընտանիքի, քաղաքի ու գյուղերի մեջ կարևոր դեր էին խաղում ֆիդայինները՝ հայդուկները, ովքեր ամուսնացած էին զենքի հետ: Նրանք հայրենապաշտ էին՝նվիրված հայրենիքին, զոհաբերելով կյանքը հանուն դրա:

Այստեղ ցուցադրության ամբողջական վերականգնումն ապահովվել է նաև մեր արքաների հագուստների վերականգնումն, որը թանգարանին է տրամադրել հայտնի դիզայներ, արվեստաբան Լիլիթ Մելիքյանը: Այստեղ ցուցադրվում են 4 արքայատոհմերի հագուստների վերականգնումներ: Սրանց կողքին կարելի է տեսնել նաև Փառանձեմ թագուհու  հագուստն,որը թանգարանին ժամանակավոր տրամադրել է հայտնի դիզայներ Քնքուշ Մալխասյանը:

Ցուցահանդեսն ավարտվում է հայտնի հայորդիների Գևորգ 5-րդ Սուրենյանցի,ով վճռական դեր խաղաց Սարդարապատի ճակատամարտի ժամանակ,մեծ գաղափարախոս, հայտնի հայ զինվորական Գարեգին Նժդեհի, Մարշալ Հովհաննես Բաղրամյանի, նա երիտասարդ տարիքում մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին ցուցադրությամբ: Ավարտելով ցուցադրությունը ցանկանում ենք կարևորել այն հաղթանակները, պատգամները, որոնք ստացել ենք մեր նախնիներից՝շարունակելով այսօր: Մենք հավատում, սիրում, հարգում ենք մեր զորականին ու հայ զինվորականին, մաղթելով, որ յուրաքանչյուրն իր աշխատանքի վայրում, իր զենքով,մեկը գրիչով, մյուսը արվեստով զորավիգ լինի հայոց աշխարհի բարգավաճմանը:>>:Այսպիսով՝տեսնելով այս գեղեցիկ ու պատմական տեսանյութերը մենք էքսկուրս կատարեցինք դեպի այն անհիշելի ժամանակներ,որտեղ իր դերն էր  պատվով կատարում իսկական հայ տղամարդը՝իրեն դրսևորելով հոգևոր ու աշխարհիկ կյանքի տարբեր դրվագներում: 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության թանգարանի ֆեյսբուքյան էջի