Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Չեխիայի կառավարությունը հինգշաբթի օրը նոր որոշում է կայացրել՝ կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու մտահոգությամբ։ Վերջին երկու շաբաթներին Եվրամիությունում Քովիդ 19-ի տարածման թվերով Չեխիան երրորդ տեղում է՝ Պորտուգալիայից եւ Իսպանիայից հետո։ Այս մասին հայտնում է Չեխիայի ռադիոն։ 

Այսպիսով՝ ուրբաթից շաբաթ կեսգիշերից Չեխիան փակում է իր սահմանները արտասահմանյան երկրների բոլոր քաղաքացիների համար` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով, 

Սահմանափակումն ուժի մեջ է կլինի հունվարի 30-ից փետրվարի 15-ը:

Բացառությունները կտարածվեն այն օտարերկրացիների վրա, ովքեր սովորում, աշխատում են կամ կացության իրավունք ունեն երկրում: Չեխիա մտնել կթույլատրվի նաեւ հարազատներին այցելելու, բժշկական օգնություն ստանալու, հարսանիքներին կամ թաղումներին մասնակցության համար:

Կառավարությունը նաեւ սահմանափակել է այցելությունները հիվանդանոցներում, իսկ մեքենավարական դասընթացների  մասնակիցները պետք է կրեն  FFP2 կամ  KN95 տիպի ռեսպիրատորներ։ Տրանսպորտում եւ խանութներում նման ռեսպիրատորների կրումը միայն կլինի ըստ ցանկության։  Միաժամանակ քաղաքացիները կարող են երեք օրը մեկ անգամ անվճար Քովիդի տեստ հանձնել, հատկապես Գերմանիա աշխատանքի մեկնողները։ 

Կառավարությունը զգուշացրել է, որ փակված կմնան նաեւ լեռնադահուկային հանգստավայրերն ու ռեստորանները։ Ի դեպ իբրեւ բողոքի նշան, վերջին օրերին շատ ռեստորաններ բացել էին իրենց դռները եւ աշխատում էին՝ իբրեւ բողոքի նշան։ 

Կառավարությանը մտահոգում է կորոնավիրուսի անգլիական նոր մուտացիան, որը շատ արագ է տարածվում եւ մտավախություն կա, որ հիվանդանոցներն այլեւս չեն կարողանա բավարարել հիվանդներին։ 

Հիշեցնենք, որ համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվել է Չեխիայի ավելի քան 972 հազար բնակիչ, 16 հազար մարդ մահացել է։ 

orer.eu