70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած զինվորները վերադարձել են Հայրենիք
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode

70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձել են Արցախ։
Այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա մասնավորապես գրել է.
,,Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս: