Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից։
Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հանդես է եկել հայտարարությամբ։
,, Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:
Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է,,:
Ավելի ուշ ռուս խաղաղապահները ժամանել են Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր շրջաններ, որոնց վրա հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը: Այս մասին տեղեկությունները Sputnik.Armenia-ի հետ զրույցում հաստատել է Հադրութի վարչակազմի ղեկավար Վահան Սավադյանը:
«Կրակն արդեն պետք է որ դադարեցված լինի: Այժմ հետաքննություն է անցկացվում՝ պարզելու, թե ով է խախտել հրադադարը»,- հայտարարել է Սավադյանը:
Թե ներկա դրությամբ այս գյուղերն ում վերահսկողության տակ են, դեռ հայտնի չէ, քանի որ դեռևս կապ չկա այդ գյուղերի հայ զինվորականների հետ:
orer.eu