Վերջին երկու օրերին չեխական մամուլը նորից ակտիվորեն լուսաբանում է Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
Լիդովե Նովինի թերթի դեկտեմբերի 10-ի համարում ,, Էրդողանը այցելել էր ,,եղբայրներին,, հոդածում Վիտ Շտեպանեկը անդրադարձել է Թուրքիայի նախագահի այցին, նրա ընդունելությանը, վերհիշելով նրա ասածը՝ ,,Կշարունակենք աջակցել մեր ադրբեջանցի եղբայրներին՝ ելնելով ,, մեկ ժողովուրդ, երկու պետություն,, սկզբունքից։ Հեղինակը նշում է, որ այս բառերը բնութագրում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ սանձազերծված պատերազմում Թուրքիայի մասնակցությունը։ Այս պատերազմի արդյունքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անելանելի վիճակից ելնելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ ստորագրեց զինադադարի պայմանագիրը։ Նշվում է նաեւ, որ հայերը չկարողացան ընդդիմանալ, քանի որ ադրբեջանական բանակն ավելի լավ էր զինված Թուրքիայի աջակցությամբ, հատկապես թուրքական դրոններով։ Նշվում է նաեւ, որ անցյալ տարվա համեմատ այս տարի Թուրքիան 6 անգամ ավելի զենք է վաճառել Ադրբեջանին։ Թուրքիան նաեւ հակամարտության գոտի Սիրիայից վարձկան ահաբեկիչների էր բերել։ Հեղինակը կրկին հիշեցնում է, որ Թուրքիան առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացրել է էթնիկ հայերի ցեղասպանությունը։ Շտեպանեկը նշում է, որ Բաքու այցը Էրդողանի համար պատերազմի հաղթանակից դիվիդենտներ ստանալու միջոց էր։
Լիդովե Նովինիի այսօրվա համարում տպագրվել է նաեւ սլովակ քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հոդվածը՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։ Այն վերնագրել է ՝ ,,Մարդու իրավունքների մասին լռությունը,,։
Հոդվածի առաջին մասում նա անդրադառնում է դեռեւս Չեխոսլովակիայում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, իսկ երկրորդ մասում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին եւ արցախցիների մարդու իրավունքների ոտնահարմանը։ Մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի իրական պատմությունը, նշում է, որ 1926 թվականին Ղարաբաղում հայերի թիվը 93 տոկոս էր, իսկ 1988 թվականին, երբ Սումգայիթում զանգվածային ջարդերի ենթարկեցին հայերին, արդյունքում տասնյակ մարդիկ մահացան։ 1991 թվականի օգոստոսի 30-ին երբ Ադրբեջանն իր անկախությունը հայտարարեց ԽՍՀՄ-ից, Ղարաբաղն արդեն հայտարարել էր իր անկախության մասին, իսկ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով , Ղարաբաղն հաստատեց իր որոշումը։ Սլովակ հայտնի քաղաքական գործիչը անդրդառանում է նաեւ հետագայում տեղի ունեցած երկու պատերազմներին, եւ նշում, որ վերջին 44 օրյա պատերազմի ժամանակ իրեն զարմացրել է Արեւմուտքի լռությունը։ ԵՄ անդամ երկրները բավարարվել են միայն պատերազմը դադարեցնելու մասին ձեւական կոչերով։ Իրենց չի հետաքրքրել ոչ Ադրբեջանի ամբողջատիրական ռեժիմը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի հայերի ավանդույթները, մշակույթն ու քրիստոնեկան հուշարձանները։ Ի դեպ, Միկլոշոկոն երկու անգամ եղել է Արցախում, որից հետո Ադրբեջանը նրան սեւ ցուցակի մեջ է ներառել։
Դենիկ Ն թերթը հարցազրույցներ է տպարգել երեք հայ եւ երեք ադրբեջանցի երիտասարդների հետ։ Հեղինակը հայտնի լրագրող Պետրա Պրոխազկովան է, ով քանիցս եղել է Լեռնային Ղարաբաղում եւ շատ լավ գիտի հակամարտության պատմությունը։ Հայկական կողմը ներկայացրել են IT մասնագետ Էդուարդ Արզումանովը, Կարլի համալսարանի դոկտորանտ Գեղեցիկ Աֆունցը եւ միջազգային դեղագործական ընկերության խորհրդական Ալբերտ Ղազարյանը։ Հեղինակը փորձել է ներկայացնել նրանց ընտանեկան պատմությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են Արցախի ու Հայաստանի հետ, նրանց վերաբերմունքը Ղարաբաղի խնդրին ու պատերազմին, ադրբեջանցիների հետ հարաբերություններին։ Ըստ թերթի, Չեխիայում ապրում է 12 հազար հայ։
Ադրբեջանցի երիտասարդներ Օմար Մաեմդովը, Բահրուզ Սամադովն ու Արզու Գեյբուլաովան ներկայացնում են իրենց տեսակետները, նշելով, որ դեռ դպրոցական տարիներից իրենց մեջ ատելություն են սերմանել հայերի նկատմամբ։ Երիտասարդները նշում են, որ միգուցե մի օր խաղաղություն հաստատվի, բայց ոչ հիմա։
ՄՖ Դնես օրաթերթն իր կայքէջում հրապարկել է հոդված՝ նվիրված այսօր Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի մասին, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Հոդվածը վերնագրված է՝ ,,Հայաստանի հետ կռիվը չի ավարտվել, ասում է Էրդողանը։ Բաքվում նրա համար զինովրական շքերթ են կազմակերպել ,,։ ,,Այն փաստը, որ Ադրբեջանն ազատագրեց իր տարածքն օկուպանտներից, չի նշանակում, որ կռիվն ավարտված է: Այսուհետ քաղաքական և ռազմական պայքարը կշարունակվի շատ այլ ճակատներում », - AFP- ի փոխանցմամբ ՝ ասել է Էրդողանը Բաքու կատարած իր երկօրյա այցի ավարտին: Էջում ներկայացվել են նաեւ տեսահոլովակներ Բաքվի շքերթի մասին։
Չեխական CNN Prima հեռուստաընկերության Օրվա գլխավոր լուրերի թողարկման ընթացքում երեկ անդրադարձ կատարեց Ադրբեջանում հայ ռազմագերիների տանջանքներին ու նվաստացուցիչ վերաբերմունքին։ Լրագրող Պատրիկ Կայզերը ներկայացրեց Human Rights Watch իրավապաշտպան միջազգային կազմակերպության տեղեկատվական զեկույցը, ներկայացնելով կոնկրետ օրինակներ։ Ռեպորտաժում ասվեց նաեւ, թեեւ Ադրբեջանը հերքում է այդ տեսանյութերը, բայց իրավապաշտպան կազմակերպությունները եւ ԲԻ Բի Սի կայանը պնդում են, որ դրանք իրական են եւ կատարվել են պատերազմի սկսվելուց հետո։ Նաեւ մեջբերվեց Հայաստանի արտգործնախարար Այվազյանի խոսքը, որը հաստատում էր կատարվածը։
HLAVNÍ ZPRÁVY 9.12.2020 - HLAVNÍ ZPRÁVY - CNN Prima NEWS (iprima.cz)
Այսօր ՉՏ 24 հեռուստաընկերությունը նույնպես անդրադարձավ Բաքվի շքերթին, բայց կրկին ասվեց, որ ադրբեջանցիները հաղթել են թուրքերի աջակցությամբ, որ շքերթին ցուցադրվել են նաեւ չեխ-սլովակյան արտադրության հրթիռային կայանները, նաեւ կադրեր ցուցադրեցին, թե ինչպես են ադրբեջանցիները տանջամահ արել հայ ռազմագերիներին։ Իսկ Հորիզոն ծրագրում հարցազրույց ներկայացվեց նաեւ չեխ լուսանկարչուհի Յարմիլա Շտուկովայի հետ։ Նա իր տպավորությունները պատմեց Լեռնային Ղարաբաղ այցելությունից, ցուցադրվեցին նրա լուսանկարները։
ՕՐԵՐ