Այսօր՝ դեկտեմբերի 9-ին Նիդերլանդների խորհրդարանը ՝ «Tweede Kamer»-ը, բանաձև է ընդունել, որում արտահայտվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորման հրատապությունը։ Սա պետք է ապահովի հայ բնակչության կայուն անվտանգությունը և խաղաղություն հաստատող գործընթացը, որը հանգեցնելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատմամբ` ապահովելով Արցախի անվտանգությունը։ Բանաձևը նաև խնդրում է կառավարությանը ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով այս կարգավորումն իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդական օրագիրը։
Օրեր