Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Եվրախորհրդարանը երեկ բանաձև է ընդունել, որով ԵՄ առաջնորդներին կոչ է արվում պահպանել միասնությունը, «քայլեր ձեռնարկել և կոշտ պատժամիջոցներ կիրառել ի պատասխան Թուրքիայի «անօրինական գործողությունների»՝ հաղորդում է Reuters-ը:
Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Եվրամիության խորհուրդը:
Եվրամիության դիվանագետներից մեկի կարծիքով՝ հարցը հեշտ չի լուծվի, քանի որ Թուրքիան ԵՄ-ի առանցքային գործընկերն է մի շարք ոլորտներում, հետևաբար, այդ հարցում ԵՄ կառավարությունների ներսում միասնականություն չկա:
Եվրախորհրդարանի բանաձևը պաշտպանել է 631 պատգամավոր, երեքը դեմ են քվեարկել, 59-ը ձեռնպահ են մնացել:
Բանաձևում նշվում է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները հասել են «պատմական նվшզшգnւյնի» ՝ Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում Անկարայի գործողությունների, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյnւնnւմ Ադրբեջանին անմիջական աջակցության» շնորհիվ:
Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները Անկարայի հետ հարաբերությունների հարցը պետք է քննարկեն դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում: