Նոյեմբերի 19-ին Եվրոխորհրդարանի պատգամավոր Կարլես Պուչդեմոնը նամակ է հղել Կատալունիայի «Արարատ հայկական միության»-ը, ինչպես նաեւ Կատալունիայի մյուս հայկական կազմակերպություններին, որում իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին և դատապարտում է թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ:
Իր նամակում Կարլես Պուչդեմոնը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես կողմերի միջև կառուցողական բանակցությունների միջոցով՝ հարգելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ինքնորոշման իրավունքը:
orer.eu