Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 kanada spqurkՄայիսի 1–4–ը Ցեղասպանության 100-րդ տարելիցի  Կանադայի տարածաշրջանային վարչության հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Կանադա՝ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:Մայիսի 2-ին նախարարը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի հետ: Հրանուշ Հակոբյանը՝ ի դեմս Դենիս Կոդերի շնորհակալություն է  հայտնել Կանադայի իշխանություններին երկրում հաստատված հայերի հանդեպ ցուցաբերած բարյացկամության և Կանադայի հանրային կյանքին ինտեգրվելու հնարավորությունների ընձեռնման համար:  Իր հերթին Դենիս Կոդերը գոհունակություն է հայտնել կանադահայերի գործունեության վերաբերյալ, ովքեր դարձել են օրինակելի քաղաքացիներ և նպաստել երկրի զարգացմանն ու կանադա-հայկական հարաբերությունների ամրապնդմանը: