Հոկտեմբերի 24-ին Բրյուսելի Հայ տանը կայացավ «Հանուն Արցախի» խորագրով բարեգործական միջոցառումը:
Բելգիայում շուրջ 25 տարի մշակութային, հասարակական և բարեգործական ակտիվ գործունեություն ծավալող «Հայք» պարախմբի սաները իրենց կողմից պատրաստած քաղցրավենիքների վաճառք կազմակերպեցին, որի հասույթը ամբողջապես տրամադրվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս բարեգործական միջոցառման նախաձեռնողները «Հայք» պարախմբի սաներն են, ովքեր օրինակ են ծառայում մյուս համայնքների երեխաների համար` այսպիսի նպատակային բարեգործական միջոցառում կազմակերպելու տեսանկյունից:
Վաճառքից գոյացած գումարը կազմել է շուրջ 800 եվրո, որը կրկնապատկվելու է պարախմբի գեղարվեստական ղեկավար Արթուր Նիկողոսյանի ընտանիքի կողմից և ուղղվելու է ի բարօրություն Արցախի շենացմանը:
Բրյուսելի Հայ տանը նմանատիպ բարեգործական միջոցառում կազմակերպվել է նաև ՀՕՄ-ի կանանց միության կողմից, ովքեր նույն նպատակով վաճառել են հայկական արտադրանքի մթերքներ և գոյացած ողջ հասույթը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
orer.eu