Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
Այսօր Բելգրադի քաղաքի կենտրոնում Սուրբ Սավա տաճարի դիմաց տեղի ունեցավ բողոքի ցույց-հսկում, որը կազմակերպել էին Սերբական Չիլիլիցա կազմակերպությունը, Անուշ Բալայանը, նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները։  Հավաքի սերբ եւ հայ մասնակիցները պահանջում էին  Արցախում հաստատել հրադադար, վերջ տալ հայ ժողովրդի դեմ ահաբեկչությանը, ճանաչել Արցախի անկախությունը։ Մասնակիցները պահել են ,,Արցախը Հայաստան է,, պաստառը։ 
 
Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց Անժելա Նեդելկովիչը, Ելույթներ են ունեցել Անուշ Բալայանը, Լուկա Յոկսիմովիչ Բարբատը, Չիլիլիցա կազմակերպության նախագահը, սերբ  ուսանող, որը ուսանում  է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետում։ Նա ներկաներին դիմեց սերբերեն և հայերեն լեզուներով։ Վերջում միասին երգել են ,,Զարթիր լաո,, եւ ,,Հայեր միացեք,, երգերը։ 
 
 
 orer.eu

 

Արցախ Սերբիա