Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Հոկտեմբերի 23-ին Ստոկհոլում Շվեդիայի Ազգային ժողովի մոտ տեղի է ունեցել շվեդահայության հերթական հսկում-ցույցը։
 
Ինչպես ՕՐԵՐին հայտնեց Շվեդիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգւոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը , իրենք վերստին հաստատել են  նախորդ ցույցերի պահանջները` ճանաչել Արցախի անկախությունը և ամեն ջանք գործադրել, որպեսզի Հայոց  հայրենիքում հաստատվի խաղաղություն և լուծում ստանա Արցախի ժողովրդի արդար իրավունքը։
 
Ցույցից հետո հայ համայնքի ներկայացուցիչները երթով շարժվել են դեպի Շվեդիայում ՀՀ դեսպանատուն` մոմավառությամբ և աղոթքով հարգելու պատերազմի ընթացքում նահատակված Հայց բանակի զինվորների հիշատակը։
 
Նույնը օրը խաղաղության աղոթք է հնչել նաեւ Սոդերթելիե Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Ներկաներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին։ 
 
 
orer.eu