Համերաշխության եւ միասնության համերգ՝ հայ եւ նորվեգացի երաժիշտների մասնակցությամբ
Ինչպես ՕՐԵՐ_ին հայտնեց դաշնակահար Մարիամ Խառատյանը, հոկտեմբերի 24-ին, ժամը 17:00-ին (Օսլոյի ժամանակով` 15։00-ին) նորվեգական Կրագերո քաղաքում տեղի կունենա բարեգործական համերգ-դրամահավաք, որի ողջ հասույթը կուղարկվի Հայաստանում գտնվող արցախցի այն մայրերին, որոնք այս օրերին երեխա են ունեցել։ Միջոցառումը կհեռարձակվի նաև առցանց եւ հնարավորություն կլինի հետեւել ուղիղ եթերում։
Մարիամ Խառատյանի ասելով, իր հետ ելույթ կունեան նաեւ երգեհոնահար Ռոբերտ Քարդինգը և ջութակահար Լուսինե Ազիզյան Իդսեն, ինչպես նաեւ Կրագերո Կանտորի երգչախումբը։
Երեկոյի ընթացքում կկատարեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Է․ Գրիգի ստեղծագործությունները:
Միջոցառման բացմանը ելույթ կունենան նաեւ Կրագերոյի քաղաքապետ Գրունդե Քնուդսենը եւ նորվեգացի միսիոներուհի բուժքրոջ՝ Բոդիլ Կատարինա Բյորնի թոռը՝ Յուսի Ֆլեմինգ Բյորնը։
Գումարները միայն Նորվեգիայում կարող են փոխանցեն՝ գրող Սվեն-Էրիկ Ռիսեի հեռախոսային հաշվեհամարին՝ Vipps: 93099970։ Ինչպես գիտեք Ռիսեն ,,Հայաստան,, գրքի հեղինակն է եւ արդեն իսկ նրա միջոցով օգնություն է ցույց տրվել տասնյակ արցախցի փախստական մայրերի, ինչը շարունակվելու է նաեւ համերգից հետո։
Համերգին կարող եք հետեւել այս հղումով՝
https://www.facebook.com/events/687126738578975/
orer.eu