Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հոկտեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի կենտրոնական հրապարակում փոքրաթիվ հայկական համայնքի ներկայացուցիչներն անցկացրեցին հսկում-ցույց, պահանջելով պատերազմական գործողությունների դադարեցում եւ Արցախի անկախության ճանաչում։ Ցուցարարները նաեւ կոչ էին անում դադարեցնել ահաբեկչությունը եւ հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Հսկում –ցույցի կազմակերպիչներն էր Խորվաթիայի հայ համայնքը, որի մամուի խոսնակ Կատարինա Օգանեսյանը հարցազրույց է տվել նաեւ ցույցը լուսաբանող խորվաթական կենտրոնական հեռուստաընկերությանը։
 
Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց հայ համայնքի ներկայացուցիչներից Ալինա Գիշյանը, սա թվով երկրորդ ակցիան էր, որ խորվաթահայերը կազմակերպել են Արցախի դեմ սանձազերված թուրք-ադրբեջանական ագրեսիայի առաջին օրերից ի վեր։ Հայ համայնքի անդամները նաեւ բաց նամակներ են ուղարկել երկրի ղեկավարությանն ու հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ հարցազրույցներ են տվել հեռուստաընկերություններին։ Ցույցին մասնակցել են նաեւ Ամերիկայի, Եգիպտոսի, Խորվաթիայի եւ Ճապոնիայի քաղաքացիներ։ 
ՕՐԵՐ