Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

,,Ղարաբաղի պատերազմի  պարադոքսը,, այս վերնագրով նոր հոդված է հրատարակել ՄՖ Դնես օրաթերթը։ Ինչո՞ւ Կոսովոն կարող է անկախ լինել, իսկ Լեռնային Ղարաբաղը ՝ ոչ։ Եվ ինչո՞ւ է Արեւմուտքը ընդունում Ստալինի գծած սահմանները։ Այս հարցերն է բարձրացնում  Բռնոյի Մասարիկի համալսարանի իրավաբան Զդենեկ Կոուդելկան։ Ու որպեսզի ընթերցողին հայտնի լինի ինչի մասին է խոսքը, նա ներկայացնում  է հակամարտության պատմությունը, այդ թվում՝ ադրբեջանական Սումգայիթի եւ Լենկորանի ջարդերը, որի հետեւանքով Հայաստան է փախել 220 հազար հայ փախստական։

Այնուհետեւ հեղինակն անդրադառնում է Ղարաբաղի զարգացման բոոր փուլերին, նախ նշում է, որ Ստալինը սահմանները որոշելիս հայկական երկրամասը թողել է Ադրբեջանի կազմում, ինչպես նաեւ Նախիջեւանը, որը ոչ մի սահման չունի Ադրբեջանի հետ, եւ բաժանված է Հայաստանով։ Մի խոսքով, Կուդելկան պատմում է հայ ընթերցողին հայտնի բոլոր փուլերի մասին՝ անկախության հռչակումից, Հայաստանին միանալու եւ հրադադարի հաստատումից մինչեւ վերջին պատերազմը։

,,Երբ փլուզվեցին Խորհրդային Միությունն ու Հարավսլավիան, միջազգային հանրությունը ընդունելի համարեց այն սկզբունքը, ըստ որի կարող էին անկախություն հռչակել միայն հիմնական անդամները, բայց ոչ ինքնավարությունները։ Մինչդեռ ԱՄՆ_ն, Գերմանիան եւ այլ պետություններ խախտեցին այդ սկզբունքը, երբ ճանաչեցին սերբական Կոսովոյի անկախությունը։ Պարադոքսն այն է, որ արեւմտյան ժողովրդավարությունը Ստալինի սահմանները համարում է անփոփոխ,,։ Այսպես է ավարտում իր հոդվածը  իրավաբան Զդենեկ Կուդելկան։

Այսօր չեխական մի քանի թերթեր, այդ թվում՝  Դնեսի համացանցային էջը, Մետրո եւ Պրավո թերթերն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի կողմից տուժած Հայաստանին օգնելու եւ Հայաստան հիմնադրամին 1 միլիոն դոլլար ուղարկելու փաստին։ Նշվում է նաեւ, որ այլ հայտնիների շարքում այս ծանր օրերին իր հայրենիքին օգնել է նաեւ Հռոմի իտալական ֆուտբոլային ակումբի  ֆուտբոլիստ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի  բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը։

 

ՕՐԵՐ