Կատալոնահայության ազդեցիկ հանրահավաքը՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Բարսելոնա - Հոկտեմբերի 18-ին կատալոնահայությունը երկրորդ անգամ փողոց դուրս եկավ և ի տարբերություն նախորդին, այս անգամ հանրահավաքը տեղի ունեցավ Իսպանիայի Կառավարության Կատալոնիայի ներկայացուցչության դիմաց։ Այն կազմակերպել էին Կատալոնիյայի հայկական կազմակերպությունները։
Հանրահավաքի մեկնարկին ներկանները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը և մասնավորապես Իսպանիայում բնակվող ,,Արցախի Հերոս,, կոչմանն արժանացած Արմեն Կնյազյանի հիշատակը, որը զոհվել էր Արցախում 2020-ի հոկտեմբերի 10-ին։
Մասնակիցները պահանջում էին, որ Իսպանիան դատապարտի՝ Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների ներգրավածությունը, պատերազմի անհապաղ դադարեցումը և Արցախի անկախության ճանաչումը։ Հանրահավաքի ընթացքում ելույթներ հնչեցին իսպաներենով, կատալոներով և հայերենով։
Աղոթքով և ողջույնի խոսքեվ հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում ներկայացուցիչ՝ Գերաշնորհ Տեր Խաժակ արք. Պարսամյանը։ Հանրահավաքին ներկա էր նաև Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանը։
Ելույթներով հանդես եկան Տաթեւ Սուլյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նիկոլայ Մանուկյանը, Աբել Րիուն և Էմմի Մանուկյանը։
Ավելի քան 700 հայորդիներ, կոչերով դիմեցին Իսպանիայի կառավարությանը՝ դատապարտելով վերջինիս որդեգրած անտարբերությունը։ Ներկաները դատապարտեցին նաև Իսպանական լրատվամիջոցների ոչ ամբողջական լուսաբանումը, Իսպանական ընկերությունների Թուրքիային և Ադրբեջանին զենքը վաճառքը։
Ուղերձներով պահանջվեց, որ Իսպանիան` որպես ԵՄ և ԵԱՀԿ-ի անդամ, քանդի իր լռության պատը և չեզոքությունը ու որպես զարգացած, ժողովրդավար, խոսքի ազատության կողմնակից և մարդու իրավուքները պաշտպանող երկիր իր տեսակետը հայտնի Արցախահայությանը սպառնացող վտանգի մասին։
Կատալոնահայերի հիմնական պահանջն էր՝ «Արցախում մենք պատերազմում ենք ահաբեկչության և ժողովրդի ճակատագիրը որոշելու իրավունքի միջև: Ադրբեջանի համար Արցախը միայն տարածք է, սակայն հայ ժողովրդի համար դա գոյատևման և իր հայրենիքում ապրելու հիմնական իրավունք է: Պարոնայք, Արցախի տարածքում, մի փոքրաթիվ ժողովուրդ հերոսաբար պայքարում է Ադրբեջանի և Թուրքիայի կանոնավոր բանակների դեմ, վարձկանների և ահաբեկիչների դեմ, որպեսզի խուսափե´ն բնաջնջումից, խուսափե´ն աքսորից՝ որտեղ նրանք ապրում են անհիշելի ժամանակներից:
Թուրքիան և Ադրբեջանը, հավանաբար, տնտեսապես ավելի հետաքրքիր են Իսպանիայի համար, բայց ո՞րն է մեր արժեքների չափորոշիչը: Ո՞րն է մարդկային կյանքի գինը: Պարոնայք, ձեր լռությունը ստիպում է ձեզ մասնակցել այս պատերազմին, որը նրանք մեզ պարտադրել են:
Ուստի մենք դիմում ենք Իսպանիայի կառավարությանը՝1. հրաժարվել այս քաղաքական չեզոքությունից , 2.իսպանացի ժողովրդին բացատրել, թե ինչ է կատարվում իրենց սահմաններից դուրս,3. ձեռնարկել արդյունավետ միջոցներ ագրեսորներին ձերբակալելու համար,4. ճանաչել ազատ և ժողովրդավարական երկիր լինելու Արցախի որոշումը»։
Վերոնշյալ պահանջքները կատալոնահայության անունից պաշտոնապես փոխանցվեց Իսպանիայի Կառավարության Կատալոնիայի ներկայացուցչությանը։
Սեփ. թղթ.