Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր աննախադեպ ցույց է տեղի ունեցել Փարիզում, որին մասնակցել են ֆրանսահայ համայնքի բազմահազար ներկայացուցիչներ։ Հանրահավաքի մասնակիցները նախ Ազգային ժողովի մոտ պահանջել են Արցախի անկախության ճանաչում, ապա երթով եւ Հայաստանի երկարավուն դրոշի ծածանումով, քայլերթով հասել են մինչեւ Ադրբեջանի դեսպանության հարեւանությամբ  գտնվող հրապարակ, ուր հնչել են Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը քննադատող ելույթներ։

Մասնավորապես Լիոնից ակտիվիստ Ստելլա Դավթյանն իր հուզիչ ելույթում կոչ է արել հայությանը շարունակել պայքարն այնքան, մինչեւ Ֆրանսիան լուրջ քայլեր ձեռնարկի՝ դադարեցնելու Արցախի նկատմամբ ագրեսիան։ Նա կոչ է արել չընկճվել եւ հավաստիացրել է, որ յուրաքանչյուր հայ այսօր կանգնած է Արցախի կողքին, այն մայրերի կողքին, որոնց որդիները պաշտպանում են Արցախի սահմանները։ 

Ֆրանսահայության բողոքի ակցիաները կշարունակվեն նաեւ գալիք շաբաթ։ 

 

ՕՐԵՐ

orer.eu

Լուսանկարները՝ Կարեն Կիրակոսյանի