Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իտալիայի հայկական համայնքներում կազմակերպվեցին բողոքի ցույցեր։ Հայերը եւ իտալացիները կոչ էին անում կանգնեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող ցեղասպան ագրեսիան, ճանաչել Արցախի անկախությունը եւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Հսկումներ ու ցույցեր են տեղի ունեցել Հռոմում, Միլանում, Վենետիկում, Վերոնայում, Ռեջիո Կալաբրայում։
Ինչպես տեղեկանում ենք Իտալիայում ՀՀ դեսպանությունից, Հռոմում տեղի ունեցած ցույցի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ "Իտալիայի եղբայրներ" կուսակցությունից Անդրեա Դելմաստրո Դելլե Վեդովեն, ով մասնավորապես ասել է.
,,Բարև ձեզ, խանդավառությամբ ձեր կողքին ենք, ձեր կողքին էինք, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչել պահանջող բանաձև ներկայացրեցինք, իսկ Սուլթան Էրդողանն այդ պահերին փորձում էր ինչ–որ լրտեսներ ուղարկել խորհրդարան: Հիշեցրեցի սուլթան Էրդողանին, որ եթե ուզում էր ներքինիներ գտնել խորհրդարանում, որոնք կհնազանդվեին ու կմոռանային Հայոց ցեղասպանությունը,
կարող էին վերադառնալ Թուրքիա` ինքն ու իր լրտեսները: Բարեբախտաբար օրենքը հաստատեց պատմական ճշմարտությունը, որ ոմանք շարունակում են ժխտել:
Այն նույն սուլթան էրդողանը, որն այս օրերին ԼՂ-ում էներգիայի մատակարարման համար պայքարում, որը պայքար է իտալական ազգային էներգետիկ շահի, եվրոպական շահի դեմ, թեժացնում է քաղաքակրթական բախումը, հայտարարում է, որ ավարտին պիտի հասցնի հայրերի սկսած գործը, այսինքն` ոչնչացնի հայ ժողովրդին: Անընդունելի է, որ Եվրոպան թույլ տա, որ հայրերի գործը շարունակի` բերելով զորախմբեր ու ջիհադականներ Սիրիայից և Լիբիայից` թեժացնելով քաղաքակրթական բախումը:
Ձեր կողքին ենք ոչ միայն պատմամշակութային կապերի համար, կամ որ համակրելի ազգ եք, կամ այն վանքերի համար, որոնց մեջ կարելի է գտնել վաղ քրիստոնեության նշաններ, այլ նշանակում է լինել նրանց հետ, ովքեր իրենց կաշվով են պայքարով մեր քաղաքակրթության ամենամեծ թշնամիներից մեկի դեմ: Ժամանակն է, որ Եվրոպան կանգնեցնի գաճաճ Էրդողանին, որը վեր է ածվել սուլթանի` Եվրոպական միության նախաանդամակցական ներդրումների գումարով, մարդ, ով ուզում էր հասնել մինչև Լիբիա, մարդ, ով իրեն թույլ տվեց Եվրոպայի մեջ հասնել բացարձակապես Կիպրոսին պատկանող տնտեսական ծովային գոտի և ուղարկել ռազմական նավեր:
Խնդրում ենք, որ Եվրոպան միջամտի, որ ինչ-որ մեկը ստիպի սուլթան Էրդողանին դուրս գալ այդ հակամարտությունից: Նրա միջամտությամբ այդ հակամարտությունը լուծում չի ունենա, ինչպես Լիբիայում:
Մենք` որպես Frattelli d'Italia կուսակցություն, դա անում ենք արդեն մեկուկես տարի ՝ սկսած Սիրիայից, Լիբիայից, և այսօր մենք ուժեղացնում ենք մեր հայցը Հայաստանի համար առ այն, որ մեր կառավարությունը գնա Եվրոպա և պահանջի ետ վերցնել Եվրոպային անդամակցելու Թուրքիայի թեկնածությունը, որը բերում է գաճաճ Էրդողանին հարյուր միլիոնավոր եվրոներ, որոնք ներդնում է ջիհադիստների վրա` ընդդեմ Իտալիայի,,։
orer.eu