Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Հոկտեմբերի 17-ին ԳԴՀ #Ռոստոկ քաղաքի երաժշտության և թատրոնի կոնսերվատորիայում կայացավ բարեգործական համերգ` նվիրված Հայաստանին և Արցախին։ Այս մասին հայտնում է Հայաստանի դեսպանությունը։ 
Բացման խոսքով հանդես եկավ բուհի ռեկտոր պրոֆեսոր Ռայնհարդ Շեֆերթյոնսը (Reinhard #Schäfertöns), ով անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը, Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքին և իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին։
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ #Սմբատյան'ը, ով իր խոսքում նշեց, որ երաժշտությունն ունիվերսալ լեզու է ժողովուրդների փոխճանաչման և փոխըմբռնման համար։ Շնորհակալություն հայտնելով համերգի կազմակերպիչներին, համալսարանի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին` ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրեց Լեռնային #Ղարաբաղ'ի հակամարտության ծագումնաբանությունը և ներկայումս ստեղծված իրավիճակը` հավելելով. «Գտվելով Եվրոպայում` բոլորս հիմնվում ենք հիմնարար արժեհամակարգային սկզբունքների վրա` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազատություն։ Հարց է առաջանում, մի՞թե այս արժեհամակարգը չի կարող հավասարապես գործել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության համար, որպեսզի #Արցախ'ի յուրաքանչյուր քաղաքացի ունենա ազատ ապրելու, իրավունք ունենա իր ժողովրդավար երկրում` իր տանն արարելու և իրեն տրված մարդու իրավունքները լիարժեք իրագործելու»։
Համերգի ընթացքում Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Դեբյուսիի, Ռավելի, Մոցարտի, Շոպենի և այլոց ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան կոնսերվատորիայի հայ և օտարերկրյա դասախոսներն ու ուսանողները։
Համերգի ողջ հասույթը կփոխանցվի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարան` Արցախում բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով:
 
orer.eu