Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հոկտեմբերի 17-ին չեխահայությունը արտակարգ դրության պայմաններում հաջորդ բողոքի ակցիան կազմակերպեց Պրահայի Կարելի կամուրջի վրա՝ կոչ անելով Չեխիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը։ 250-ից ավելի հայեր, չեխեր ու այլազգիներ միմյանցից երկու մետր հեռավորությամբ եւ տարբեր կոչերով ու դրոշներով մոտ 1.5 ժամ հսկում-ցույցով ներկայացրեցին իրենց պահանջները։

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց ակցիան կազմակերպող Հայ երիտասարդների միության ներկայացուցիչ Գեղեցիկ Աֆունցը, այս անգամ ընտրվել էր Պրահայի խորհրդանիշ հանդիսացող Կարելի կամուրջը, որպեսզի ոչ միայն իշխանությունները, այլեւ զբոսաշրջիկները կարողանան տեղեկանալ Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի մասին։

,,Դիմակների վրա գրված Չեխիա բառը խորհրդանշում էր չեխական իշխանությունների լռությունը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Չեխիայի իշխանությունները ոչ միայն արտահայտվեն այս թեմայի շուրջ, այլեւ ճանաչեն Արցախի անկախությունը, քանի որ այդ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, ինչն անհրաժեշտ է նրա գոյատեւման  համար։ Աշխարհը պետք է հասկանա, որ հայ ժողովուրդը պայքարում է իր ապրելու իրավունքի համար։ Եվ լռությունն այս պարագայում նշանակում է աջակցել հայ ժողովրդի նկատմամբ նոր ցեղասպանության իրականացմանը,- ասում է Գեղեցիկը։

,,Հայերը եկել են նաեւ Չեխիայի այլ քաղաքներից եւ շրջաններից, եւ իրենց կարգապահությամբ ցույց են տալիս, որ այս լռությունը նաեւ ճիչ է՝ հանուն արդարության եւ ազատ ապրելու իրավունքի,,-։

Հատկանշական է, որ կամրջով անցնողներից շատերը մոտենում էին եւ ծանոթանում  հայ ցուցարարների կոչերին, որոնք կոչ էին անում դադարեցնելու Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան, ինչպես նաեւ ճանաչելու Արցախի անկախությունը,,-նշում է Աֆունցը

Ադրբեջանցի երիասարդներն էլ ցանկացել էին հակադարձել հայերի ցույցին՝ մի քանի հոգով հաջորդ կամրջի վրա  բռնել էին ՝Ղարաբաղը Ադրբեջան է,, պաստառը։  Բնականաբար, ոչ ոք դա չէր տեսնում, որովհետեւ պաստառը դեպի գետն էր  շրջված, իսկ մի կամրջից դեպի մյուսը առնվազն կարող էիր նայել հեռադիտակով, որպեսզի կարդաս, թե ինչ է գրված պաստառի վրա։ Իհարկե, ամեն ինչում հայերին կրկնօրինակելու նրանց այս ակցիան,  կարելի է համարել ձախողված։

Նշենք նաեւ, որ հայկակական հսկում ցույցի ողջ ընթացքում հնչեց հայկական հայրենասիրական եւ ժողովրդական երաժշտություն։ Մասնակիցների ցանկությունը մեկն էր՝ հաղթական խաղաղություն հաստատվի Հայաստան աշխարհում եւ այլեւս չզոհվեն մեր աննկուն զինվորներն ու կամավորները։

Հ. Ա. , ՕՐԵՐ