Այսօր հոկտեմբերի 16-ն է՝մամուլի օրը։ Իսկ դա նշանակում է,որ մենք պարտավոր ենք հիշել մեր պատմության կարևոր իրողության մասին.226 տարի առաջ Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս է տեսել հայկական առաջին թերթը՝«Ազդարարը»՝ Հարություն քահանա Շմավոնյանի գլխավորությամբ։ Ու ավելի քան երկու դար շարունակ հայկական մամուլը ավանդույթներ է կուտակել,որոնցից մեկն էլ դժվարին պահերին հայոց գոյապայքարի կողքին լինելն է,ինչը ցայտուն կերպով դրսևորվում է այս օրերին։
Գաղտնիք չէ,որ զանգվածային լրատվության միջոցները գիշերները ցերեկներ դարձրած են աշխատում,հասնում այնտեղ ,ուր թույլատրելի է լրագրողների,օպերատորների,լուսանկարիչների համար։Նրանցից շատերը աշխատում են Ստեփանակերտում,Արցախի այլ բնակավայրերում՝ թշնամու ռմբակոծությունների տակ։
Դա էլ խիզախություն է,բայց և մասնագիտական պարտքի կատարման գիտակցում։Ամեն օր հպարտության զգացում եմ ապրում եթերում տեսնելով իմ նախկին ուսանող,այժմ՝ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի սյուժեները հայ զինվորի հաղթական ոգու ու էության,հերոսականության մասին։Այսօր չեմ կարող չմոռանալ նաև այն օտարերկրյա լրագրողների,օպերատորների,լուսանկարիչների մասին,որոնք ևս ռաջնագծում են,ռազմական թատերաբեմում ու նվիրվածությամբ ենկատարում իրենց մասնագիտական առաքելությունը։Ցավոք,նրանք էլ վիրավորվեցին՝ֆրանսիացի ու ռուս մեր գործընկերները։
Այստեղ չպետք է մոռանալ այն հոգատարությունը,որ հայ մարդը ՝վիրավորներին հիվանդանոց տեղափոխողը,բժիշկը,պետական պաշտոնյան ցուցաբերեցին ու կանգնեցին նրանց կողքին ու փրկեցին՝ևս մեկ ցույց տալովհայ մարդու էությունը իր տուն եկած ու ինչ-որ տեղ իր ցավը կիսող մարդու նկատմամբ։Այսօր ռազմի դաշտի պատերազմին զուգահեռ՝ավելի ու ավելի է կարևորվում տեղեկատվական անզիջում պայքարը,որը վարում են 24 ժամ շարունակ։
Այստեղ լրագրողներին աջակից պետք է լինի նաև հանրությունը,ճիշտ ու հասցեական պետք է օգտագործեն համացանցային տիրույթները։ Այս և նման երևույթների ու իրողությունների մասին էի մտածում,երբ 2004թվականից այս կողմ առաջին անգամ այսօր՝հոկտեմբերի 16-ին ,առաջին անգամ միայնակ այցելեցի Երևանի մամուլի շենքի առջև տեղադրված Հարություն քահանա Շմավոնյանի արձանին ՝ծաղիկներ խոնարհելու ու բոլորիս անունից մեր հարգանքի տուրքը մատուցելու մի անհատականության նկատմամբ,ով սկիզբ դրեց հայկական մամուլին։Իսկ այդ մամուլը՝ի դեմս տարբեր լրատվամիջոցների՝իր նվիրված գործունեությամբ շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության դիրքերում։
Իսկ մեզ մնում է նրանց շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ և ցանկանալ հայոց աշխարհին նվիրվածության նորանոր դրսևորումներ,քանի որ նրանք այլ կերպ չեն կարող լինել,քանի որ ծնվել ու մեծացել են այս օրերին ռազմի դաշտում հերոսացած հայ զինվորի կողքին։
Սերգո Երիցյան
բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր