Հոկտեմբերի 12-ին Սոֆիայում բուլղարահայ համայնքը երթով անցավ քաղաքի կենտրոնական փողոցներով ՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի։ «Խաղաղություն Արցախի համար», «Դադարեցրեք պատերազմը», «Արցախը Հայաստանն է» այս կարգախոսներն էին կրում ցուցարարները։ Երթը ավարտվել է Սոֆիայում ԵՄ եւ Եվրոպական Խորհրդարանի ներկայացուցչության մոտ , ուր ելույթներից հետո, հայ համայնքի անունից բողոքագիր է հանձնվել։
ՕՐԵՐ
Լուսանկարները՝ հայ համայնքի եւ dnes.bg կայքէջի