Չեխական Կարլովի Վարի առողջարանային քաղաքի խորհուրդը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, արդյո՞ք պետք է Carlsbad Plaza հյուրանոցի մոտ գտնվող այգում տեղադրել Թուրքիայի ժամանակակից պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին։ Նման դիմում է ներկայացրել Չեխիայում Թուրքիայի դեսպանը։ Այս մասին տեղեկացնում է ՄՖ ԴՆԵՍօրաթերթը։