Ավստրիայի հայության խաղաղության և մարդասիրական քայլերթը
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Վիեննայի կենտրոնական հրապարակից դեպի Ավստրիայի Դաշնային Կառավարության շենք Վիեննա, հոկտեմբերի 9, 2020թ

Հայ Առաքելական Սուրբ Էջմիածնի Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Ավստրիայի Հայ Առաքելական Համայնքի Վարչության ատենապետ Դր. Վահագն Ամիրջանյանը, Ավստրիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը համայնքի անունից ներկայացրեցին Ավստրիայի հայերի միասնական դիմում-կոչերը, հորդորները Ավստրիայի իշխանություններին և Ավստրիայի հանրությանը լսելի դարձրեցին Արցախում տիրող վտանգավոր դրությունը, պահանջեցին արդարության, խաղաղության, մարդասիրական նպատակին իրենց աջակցությունը ցուցաբերելու, որպիսի մարդկության, հանձինս հայության դեմ այս պատերազմային վիճակը րոպե առաջ կանգ առնի:
Խորին շնորհակալություն ենք հայտնում Ավստրիայի հայությանը միասնական լինելու համար, իրենց բարձր հայրենասիրության ազգային մոտեցման համար, բոլոր հանգանակությունների համար, այս լայնածավալ միջոցառման պատշաճ կազմակերպմանը նպաստելու համար:
Աստված օրհնի և պահպանի Հայոց Աշխարհը, հայկական բանակը, մեր Սուրբ արժքների համար պայքարելու ենք միշտ միասնաբար: Կեցցե Հայաստան, Արցախ, Սփյուռք Սրբազան Եռամիասնությունը:
Խաղաղության և հաղթնակի աղոթքներով Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչություն Մամուլի ծառայություն
Վիեննա 10.10.2020թ