Հոկտեմբերի 10-ին կեսօրին Լոնդոնում մոտ 300 անգլիահայեր բողոքի ցույց են անցկացնում Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի առջեւ՝ Դաունինգ Սթրիթում։ Պահանջում են ազդել Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան։ Խաղաղություն ենք ուզում,-ասում են բրիտանահայերը։ Լոնդոնից հայտնում է Հայկական հիմնարկի տնօրեն Տաթեւիկ Այվազյանը։
Լուսանկարները՝ Տաթեւիկ Այվազյանի