Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների 11ժամայա բանակցություններից հետո, որոշում է կայացվել՝ հումանիտար հրադադար հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից։ Այս մասին լրագրողներին հայտնեց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը։
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տարածեց հետեւյալ հաղորդագրությունը
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարություն
Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։
Statement by the Ministers of Foreign Affairs
Russian Federation, Azerbaijan Republic and
Republic of Armenia
In response to the address of the President of the Russian Federation V.V. Putin and in accordance with the agreements of the President of the Russian Federation V.V. Putin, President of the Republic of Azerbaijan I.G. Aliyev and Prime Minister of the Republic of Armenia N.V. Pashinyan, the parties agreed on the following steps:
1. ceasefire is announced from 12 hours 00 minutes on October 10, 2020 for humanitarian purposes, for the exchange of prisoners of war and other detained persons and bodies of killed by mediation and in accordance with the criteria of the International Committee of the Red Cross.
3. The Republic of Azerbaijan and the Republic of Armenia, with the mediation of the OSCE Minsk Group Co-Chairs, based on the basic principles of the settlement, begin substantive negotiations with a view to achieving a peaceful settlement as soon as possible.