Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի դեմ հանրահավաքներ ու ցույցեր տեղի ունեցան նաեւ Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում,  Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, ինչպես նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Լիոնում եւ Մարսելում։ 

Ստորեւ լուսանկարային ռեպորտաժ։ 

Հոկտեմբերի 5-ին ցույց է կազմկաերպվել Բուդապեշտում հայկական խաչքարի մոտ, որի ընթացքում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դատապարտել է հունգարացի հայագետ Բալինտ Կովաչը։ Ելույթ է ունեցել նաեւ հայ արվեստագետ, ռեժիսոր Արթին Դիրամիրյանը։  

 

 

Հոկտեմբերի 9-ին չեխահայ երիտասարդների հսկում-ցույց տեղի ունեցավ Պրահայի կենտրոնական հրապարակում։ 

 

 

 Հոկտեմբերի 9-ին Վիեննայի կենտրոնում հայ համայնքը կազմակերպել է բողոքի ցույց՝ դատապարտելով թուրք-ազերիական ագրեսիան։ 

 

 

 

 Հայերի Բողոքի մեծ ցույց է եղել Մարսելում

 

 

Հայերի բազմահազարանոց ցույց Փարիզում

 

Լիոնի հայերի բազմամարդ ցույցերը հոկտեմբերի 8-ին Թուրքիայի հյուպատոսության մոտ, եւ հոկտեմբերի 9-ին Եվրոնյուզ կենտրոնակայանի դեմ 

 

 

 

 

 

 

 

 

Լիոնում ցույց տեղի ունեցավ Եվրոնյուզի կենտրոնակայանի դիմաց

 

 

Հայերի բողոքի ցույց է տեղի ունեցել նաեւ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում