Սեպտեմբերի 30֊ին Բարսելոնայում հարյուրարավոր մարդիկ հավաքվել էին Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Նրանք կատալոնական ու իսպանական, միջազգային հանրությունից պահանջել են հանդես գալ ի շահ խաղաղության, ընդդեմ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի ու թուրքական իշխանությունների սադրիչ գոծողությունների, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը:
Ինչպես նշեց կազմակերպիչներից Տաթեւ Սուլյանը, ելույթ ունեցողները երեք լեզուներով՝ հայերեն, կատալանորեն եւ իսպաներեն, կոչ են արել միջազգային ընտանիքին, որպեսզի դատապարտեն Թուրքայի եւ Ադրբեջանի ագրեսիան, նրանց գործունեությունը եւ վարձկանների ներկայությունը մեր տարածաշրջնանում։
Երեք լեզուներով ելույթներ են ունեցել Տաթեւ Սուլյանը, Նինա Խալաթյանը եւ Հայկ Աթոյանը, ելույթներով հանդես եկան նաև կատալոնացիներ և հայեր։։ Այնուհետեւ հայտարարության տեքստը հանձնել են հյուպատոսարանին, բայց վերջիններիս ներկայացուցիչները հրաժարվել են վերցնել։
Հավաքվածները նաեւ կոչ են արել թուրքական ու ադբեջանական իշխանություններին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ թուրքամետ սիրիական վարձկաններին՝ հետ վերադառնալ Էրդողանի մոտ` Թուրքիա:
Ցույցին մասնակցել են ոչ միայն իսպանահայերը, այլեւ նրանց կատալոնացի եւ իսպանացի համախոհները։
orer.eu