Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի ատենապետը դիմել է ավստրիահայերին
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Հարգելի Հայրենակիցներ,
Այսօր վաղ առավոտից Ադրբեջանը պատերազմական գործողություններ է սկսել Արցախի սահմանի ողջ երկայնքով, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
ԱՀԱԵՀ իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից ծավալած նենգ ռազմական և քաղաքական գործունեության վերաբերյալ և միաժամանակ կոչ անում մեր հայրենակիցներին այս դժվարին պահին հանդես գալ համախմբված և միասնական ճակատով դատապարտել Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների իրականացումը: Միաժամանակ հայտարարում ենք, որ թշնամու ոտնձգությունների մասին չենք լռելու և բարձրաձայնելու ենք ավստրիական և միջազգային տարբեր ատյաններում:
ԱՀԱԵՀ Վարչությունը և ավստրիահայ հանրությունը միահամուռ կերպով իր պատրաստակամությունն է հայտնում նյութական և մարդկային ռեսուրսներով սատար կանգնելու մեր Անկախ Արցախին և Հայաստանի Հանրապետությանը` թշնամուն արժանի հակահարված հասցնելու և հետ մղելու մեր պապենական հայկական հողերից: Մեր կողմից պարբերաբար տեղեկություն կտրամադրվի վերջին իրադարձությունների մասին:
Հարգանքներով`
Դր. Վահագն Ամիրջանյան
ատենապետ